Գլխավոր նարզանային վաննաներ

Գլխավոր նարզանային վաննաներ, Կիսլովոդսկ քաղաքի ճարտարապետական համալիր և տեսարժան վայր, պետական նշանակության ճարտարապետական հուշարձան[1]։ Կառուցվել է 1903 թվականին, քաղաքի 100-րդ տարեդարձի առթիվ, ճարտարապետ Անդրեյ Կլեպինինի ղեկավարությամբ։

Կառուցման պատմություն խմբագրել

 
Գլխավոր նարզանային վաննաները ձմռանը

Համալիրի կառուցման համար ընտրվեց Օլհովկա գետի աջ ափը[2]։ Այստեղ գտնվում էր մի փոքրիկ նարզանային լճակ։ Աշխատանքը հանձնարարված էր ինժեներ-շինարար Կլեպինին։ Նա աշխատում էր երկհարկանի շինության նախագծի հիման վրա, որի առաջին հարկում տեղակայված են բժշկական վաննաներ, լողավազաններ, իսկ վերին հարկերում մերսման սենյակներն են, սաունաներ, ցնցուղներ՝ տարբեր տեսակի ջրաբուժումների համար, ինչպես նաև հատուկ մերսման վաննաներ, որոնցում հատուկ փորված անցքերից տաք ջուր էր լցվում[1]։ Ենթադրվում էր, որ նման շենք կառուցելով հնարավոր կլիներ հանրությանը սպասարկել նաև ձմռան ամիսներին[2]։ Մինչև 1901 թվականը իրականացվել են միայն նախապատրաստական աշխատանքներ, այսինքն կառուցել են շենքի ստորին հատվածը։ Շինանյութ ներկրվում էր երկրի բոլոր կողմերից՝ աղյյուսը բերվում էր Պյատիգորսկից, ցեմենտը՝ սևծովյան Ցել գործարանից, Դոնի Ռոստովից, Արմավիրից, Դոնեցկի ցեմենտի գործարանից, կերամիկական սալիկներ և պիրոգրանիտ, ինչպես նաև խճանկարի աղյուսներ ստանում էին Սազոնովոյի ապակու գործարանից, բարձր որակի փայտանյութ մատակարարում էր Ցարիցինի Մաքսիմովա ըներությունը, քանդակագործական աշխատանքները կատարվում էր այն ժամանակի հայտնի քանդակագործ Լյուդվիգ Կառլովիչ Շոդկինը[2]։ Առաջին հարկում տեղակայված են հանդերձարաններ, բժիշկների կաբինետներ, երկու դահլիճներ (տղամարդկանց և կանանց համար), ծառայողների սենյակներն ու սպիտակեղենի սենյակներ։ Յուրաքանչյուր դահլիճ ուներ 15 հանդերձարան և 39 վաննա։ Տաք ջրի հոսքի համար ճարտարապետը շատ հնարամիտ լուծում էր կիրառել։ Կառույցի համար 1901 - 1903 թվականներին ծախսվել էր շուրջ 393 հազար թագավորական ռուբլի, որն այժմյան հաշվարկով համարժեք է 400 միլիոն ռուբլուն։ Ենթադրվում է, որ ծախսերի մեծ մասը հոգացել է էմիր Սեիդ Աբդուլ Համիդը, ով 1903 թվականին բուժվում էր Կիսլովոդսկում։ Համալիրն ամբողջ պլանով սկսեց աշխատել միայն 1906 թվականին[2]։ Վեց տարի անց Կլեպինինը անձնական խնդրանքով դիմեց Կովկասյան Հանքային Ջրեր ընկերության տնօրենին՝ շինության ճակատային հատվածում տեղադրել մարմարե ցուցատախտակ՝ «Նախագծեց և կառուցեց ինժեներ Ա.Ն. Կլեպինինը 1901—1903 թվականներին » գրառումով։ Ճարտարապետի ցանկությունը իրականացվեց։ Կառույցը ներկայիս անվանումն ստացել է խորհրդային ժամանակաշրջանում։ Ներկայիս հասցեն է՝ Ստալինի հրապարակ 6[3]։ Այժմ կառույցում փոքր-ինչ բարելավում է մտցվել, քանի որ պահանջարկն անհամեմատ ավելացել է, վաննաների թիվը հասել է 88-ի։ Բուժման նպատակով այստեղ էին ուղարկում Խորհրդային Միության մտավորականներին՝ ակադեմիկոսների, գրողների, գիտնականների[4]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Գլխավոր նարզանային վաննաները 1999 թվականի դրոշմանիշի վրա

Շենքը կառուցապատված է Պյատիգորսկի դեղին աղյուսով և նախագծված է Հնդկա-Սարացեն ոճով (հինդու-բուդդայական «գաղութային» ոճով)[5], գեղերեսված է բարդ և գեղեցիկ ոճային լուծումներով։

Հայտնի նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի կողմից ստեղծված կերամիկական խճանկարները յուրօրինակ շուք են պարգևում կառույցին։ Մուտքները նման են ուղղանկյուն պորտալների, որոնք իրենց նուրբ լուծումներով պաշտպանում են դռները վատ եղանակներին։

Պատկերասրահ խմբագրել

Մեր օրերում խմբագրել

 
Կառույցը 2017 թվականին

Նարզանի բաղնիքի վերջին վերականգնողական աշխատանքներըը կատարվել են 1975 թվականին։ Շենքը երկար տարիներ մնացել էր առանց համապատասխան ուշադրության։ 2015 թվականին Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Կիսլովոդսկ ոչ պաշտոնական այցից հետո, քաղաքը սկսեց կարգի բերվել։ 2015 թվականին, այդ նպատակով, պետբյուջեն տրամադրեց 50 միլիոն ռուբլի[5][6]։ Վերակառուցման ընդհանուր արժեքը մոտավորապես միլիարդ ռուբլի էր, որը ներդրել էին բարերարներն ու գործարարները[7]։ 2018-ի սեպտեմբերի դրությամբ շենքը վերափոխվել է հյուրանոցի[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Главные нарзанные ванны». www.culture.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Кавказские минеральные воды / Алексей Михайлович Тарунов. — Наследие народов Российской Федерации. — Научно-информационный издательский центр, 2003. — Т. 2. — 652 с. — ISBN 9785902156024
  3. Владимир Георгиевич Гниловской Ставропольский край: справочник. — Ставропольское книжное изд-во, 1961. — С. 258. — 368 с.
  4. Маргарита Гурьевна Комиссарова Здравницы профсоюзов СССР.. — Профиздат, 1964. — С. 225. — 656 с.
  5. 5,0 5,1 «Остановить варварскую реконструкцию: антикварные окна меняют на дешевый пластик в здании кисловодских ванн». Блокнот Ставрополь. 26.02.2018.
  6. Татьяна Гущина (2016 թ․ նոյեմբերի 14). «Жителей Кисловодска возмутил «нарисованный ремонт» одной из стен здания Нарзанных ванн». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «Реставрация Главных нарзанных ванн в Кисловодске завершится в 2018 году». ТАСС. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. Travin George. «Главная | Главный Нарзанные Ванны» (ռուսերեն). Главный Нарзанные Ванны. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել