Գլանաքերթում, մետաղների և այլ նյութերի մշակման պրոցես մակերևույթների պլաստիկ ձևափոխությամբ։ Կատարվում է գլանաքերթիչ գործիքներով (հոլովակ, ատամնավոր գլանաքերթիչ, արտապա–րուրակիչ)։ Գլանաքերթումը լինում է ձևագոյացնող՝ պարուրակների մշակում, մանեկների, պտուտակների և մեքենաների ու սարքերի այլ մասերի գլանաձև գլխիկների խորդուբորդ մակերևույթների ստեղծում, սանդղակների վրա գծիկների նշում և այլն, և ամրացնող՝ լիսեռների, սռնիների, վռանների, սկավառակների, ատամնանիվների ատամների, հարթ դետալների մակերևութային սառը պլաստիկ փոխություն։ Ամրացնող Գլանաքերթման շնորհիվ մեծանում է հոգնածության ամրությունը, հաճախ նաև՝ մաշակայունությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 92