Գիշուկ

արական անձնանուն

Գիշուկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գեշ՝ «վատ, տգեղ» բառից, որը նույնպես գործածական անձնանուն է եղել։ Կիրառվել է 13-15-րդ դարերում[1]։

Գիշուկ
Գիշուկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունվատ, տգեղ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԳեշ
Կապված հոդվածներ«Գիշուկ» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Գիշուկ, որդի Գրիգորի, ով 1206 թվական նվիրել է 2 արտ Բագնայրի Ս․ Աստվածածին վանքին[2]։
  • Գիշուկ, ունեցել է մի տուն, որը գնելով Սմբատի որդի Անագովլէն, 1247 թվական նվիրել է Հռոմոսի վանքին[3]։
  • Գիշուկ, զավակ Թումայի, ազգական Կարապետ կրոնավորի, ով 1381 թվականին Սղկայու վանքում ընդօրինակել տվեց Հի Կտակարանը[4]։
  • Գիշուկ, մերձավոր Վարդան քահանայի, ով 1397 թվականին Երզնկայում գնեց մի Ավետարան[5]։
  • Գիշուկ խոջա, ով 1464 թվականին մի Ավետարան նվիրեց Ընծայնից Ս․ Աստվածածնին[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 473 — 634 էջ։
  2. Արձ․ Շիրակ 120 ա
  3. Արձ․ Շիրակ 20 ա
  4. Ձեռագիր, Ագուլիս, Արրտ 1911, 850
  5. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1926, 46
  6. Նօտարք 220