«Գիշերային անձնակազմ» (ռուս.՝ «Ночной экипаж»), 1987 թվականի խորհրդային կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Տոկարևը[1]։

Գիշերային անձնակազմ
ռուս.՝ Ночной экипаж
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Տակարև
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հերոսները՝ ուսումնարանի Պետուխ մականունով աշակերտը, նույն դասարանում մնացած Բալդան և խելացի Մանչուկը հուլիսյան երեկոներից մեկում ցանկանում են զվարճանալ։ Սկզբում, խանգարելով 10-րդ դասարանցիների զվարճանքը, ձիով մտնում են դահլիճ, որտեղ ավարտական երեկո է անցկացվում, և կռիվ են սարքում։ Տեսնելով ոստիկանության մեքենան՝ ընկերները փախուստի են դիմում և տաքսի են առևանգում։ Ավելի ուշ նրանք քողարկում են տաքսին որպես սովորական մեքենա և փոխում համարները։ Սա տեսնում է Պետուխի նախկին դասընկեր Նինան (Մադոննա մականունով, դպրոցի տնօրենի դուստրը), նա գնում է նրանց հետ շրջելու գիշերային Մոսկվայում։ Այնուհետև տղաները իրենց հետ վերցնում են բուժքույր Կատյային, որը հազիվ է ծանոթ նրանց հետ։ Գողացված մեքենայով շրջելով քաղաքում՝ նրանք կատարում են տարօրինակ, երբեմն չպատճառաբանված արարքներ և չեն մտածում հետևանքների մասին։ Գիշերային ճամփորդությունը ավարտվում է ողբերգությամբ. մահանում են Նինան ու Մանչուկը։ Իսկ հրաշքով ողջ մնացած Պետուխը հազիվ թե կարողանա ազատվել խղճի խայթից…

Դերերում խմբագրել

  • Իգոր Պյանկով – Սերգեյ Պետուխով («Պետուխ»), ուսումնարանի սովորող (հնչյունավորող՝ Սերգեյ Բիստրիցկի)
  • Ֆեոդոր Պերևերզև – Նիկոլայ Գոլովին («Բալդա»), նույն դասարանում մնացած աշակերտ
  • Պավել Լոպուխովսկի – Սազոնով («Մանչուկ», «Երիտասարդ»), ընկերներից ամենաերիտասարդը և ամենախելացին
  • Անաստասիա Դերևշիկովա – Նինա Մադոնովա («Մադոննա»), դպրոցի տնօրենի դուստրը (հնչյունավորող՝ Օլգա Սիրինա)
  • Լյուդմիլա Գլադունկո – Վերա Իգորևնա Մադոնովա, դպրոցի տնօրեն, Նինայի մայրը
  • Նիկոլայ Ռուբնիկով – Նիկիտին, տաքսու վարորդ
  • Միխայիլ Կոկշենով – ոստիկան
  • Ալեքսանդր Կուզմիչև – «Լյալյայի» հայրը
  • Օլգա Կաբո – բուժքույր Կատյա
  • Նադեժդա Սմիրնովա – «Լյալյա», շրջանավարտ, դպրոցի առաջին գեղեցկուհին
  • Նատալյա Ռախվալովա – Մաշա, ավագ ջոկատավար
  • Վասիլի Պետրենկո – տաքսու վարորդ
  • Նիկոլայ Մաքսիմով – ոստիկան
  • Դմիտրի Ուսաչև – Վիտալի
  • Ալեքսանդր Վիգդորով – բժիշկ
  • Մարիա Վինոգրադովա – ուսուցիչ
  • Նատալյա Վելիչկո – ուսուցիչ
  • Մարինա Լոբիշևա-Գանչուկ – ուսուցիչ
  • Միխայիլ Չիգարյով – ծնողներից մեկը
  • Վիտալի Զիկորա – Յուրի, Նինայի հայրը
  • Նադեժդա Մատուշկինա – Յուրիի կինը
  • Բորիս Տոկարւ – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Վիկտոր Ուրալսկի – ձիու տերը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Տոկարև
  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Ուսով
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Լևինովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսեյ Նայդյոնով[1]
  • Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Յուշին
  • Հնչյունային օպերատոր՝ Լ. Բենեվոլսկայա
  • Ֆիլմում օգտագործվել են Ի. Դունաևսկու, Ա. Բոլշակովի, Ա. Գրանովսկու երգերը
  • Ռեժիսորներ՝ Ա. Գրիգորև, Գ. Պոպովա
  • Օպերատոր՝ Վ. Գորդոն
  • Հագուստների նկարիչ՝ Ն. Սարկիսովա
  • Մոնտաժող՝ Ռ. Ռոգատկինա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Ե. Պրոկոֆևա
  • Համակցված նկարահանումներ.
    • Օպերատոր՝ Վ. Ժդանով
    • Նկարիչ՝ Ա. Ռուդաչենկո
  • Խմբագիր՝ Է. Կորսունսկայա
  • Երաժշտական խմբագիր՝ Մ. Բլանկ
  • Հնարքների բեմադրիչ՝ Սերգեյ Վորոբյով
  • Կասկադյորներ՝ Օ. Դուրիգին, Կ. Դեմախին, Ն. Ռոշչին
  • Ֆիլմի տնօրեն՝ Միխայիլ Օրլով

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Левин Е. Мусора у тебя в голове! // Искусство кино. — 1988. — № 10. — С. 79-81.
  • Баллада о Сереге // Спутник кинозрителя. — 1988. — № 6.

Արտաքին հղումներ խմբագրել