Գիշատիչ սնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Լատիներեն անվանում
Arthrobotrys oligospora



Գիշատիչ սնկեր՝ էկոլոգիական խումբ, որի ներկայացուցիչներն ընդունակ են հափշտակելու, սպանելու, յուրացնելու և մարսելու կլոր որդեր (և հեմատոդներ), մանր միջատներ։ Հայաստանում հողերից անջատվել է մոտ 25 տեսակ։ Ավելի հաճախակի հանդիպում են արտրոբոտրիս սակավասպոր լատ.՝ Arthrobotrys oligospora, արտրոբոտրիս սեպաձև լատ.՝ Arthrobotrys conoides, արտրոբոտրիս հոծ լատ.՝ Arthrobotrys compacta, արտրոբոտրիս անկանոն լատ.՝ rthrobotrys irregularis տեսակները։

Վեգետատիվ մարմինը՝ միցելիումը, կազմված է ճյուղավորված հիֆերից։ Էվոլյուցիայի ընթացքում հիֆերից ձևավորվել են մասնագիտացված ծուղակներ (դիպչելու պահին առաջացնում են սոսնձող հեղուկով պատված որսող օղակներ), որոնց կառուցվածքը և գործող մեխանիզմը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Կլոր որդերի բացակայության դեպքում վերջիններս չեն ձևավորվում։ Որոշ նեմատոդների մոտ հայտնաբերվել է նեմին նյութը, որը խթանում է ծուղակների առաջացումը։ Փորձեր են կատարվում գիշատիչ սնկեր օգտագործել որպես կենսաբանական պայքարի միջոց՝ ախտածին նեմատոդների դեմ, որոնք մարդու, կենդանիների և գյուղատնտեսության մշակաբույսերի հիվանդությունների հարուցիչներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png