Գինո բլուր, բլուր կամ լեռ Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Մասյացոտն գավառում, Մեծ Մասիսից հյուսիս-արևմուտք, Արաքսի աջ ափին, Դվին քաղաքի դիմաց։ Թ.Արածանին հիշատակում է բլուր ձևով։ Այս բլրի մոտ Գագիկ թագավորը օգնության է հասել Սմբատի որդի Աբասին և սրի քաշել թշնամուն։ Ոմանք սրան են նույնացնում Որկովա լեռը, ուրիշնորը սխալմամբ Գինո բլուրը նույնացնում են Թաքալթու լեռնագագաթին, ուրիշները՝ Նոր Բայաղետից մոտ 18կիլոմետր հյուսիս-արևելք բարձրացող Լրմզիթափա կոչվող բլրին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 898 — 992 էջ։