Գերշոն Մեիր Բուրշտեյն

Հայաստանի ռաբունապետ

Գերշոն Մեիր Բուրշտեյն (, Հայաստան, եբրայերեն՝ גרשון מאיר בורשטיין‎), Հայաստանի Հանրապետության հրեական համայնքի ռաբունապետ[1]։

Գերշոն Մեիր Բուրշտեյն
եբրայերեն՝ גרשון מאיר בורשטיין‎
ԾննդավայրՀայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունռաբբի
Զբաղեցրած պաշտոններChief Rabbi?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հայաստանում։ Հայրը Ուկրաինայից է։ 1991 թվականին եղել է Հայաստանի հրեական կրոնական համայնքի կազմավորման նախաձեռնող խմբի անդամ։ 1995 թվականին Հայաստան է վերադարձել որպես ռաբունապետ, Լյուբավիչի Ռաբիի դեսպանորդ և «Օր Ավներ» միջազգային բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ։ Հովանավորների աջակցությամբ է ձեռք է բերել շենք՝ «Մորդեխայ Նավի» անվամբ Հայաստանի հրեական կրոնական համայնքային կենտրոն կազմավորելու համար։ Կենտրոնը անվանակոչվել է նախկինում քանդված երևանյան սինագոգի անունով։ 2012 թվականին կոչ է արել Իսրայելի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.