Գետաձիեր Կոլումբիայում, ներմուծված տեսակ, որ 1970-ականների վերջին ներմուծել և պահել է իր սեփական կենդանաբանական այգում Պաբլո Էսկոբարը։ 1993 թվականին, նրա մահից հետո, գետաձիերի չորս առանձնյակներ սկսել են ազատ շրջել լքված կալվածքում, և մինչև 2019 թվականը գլխաքանակը հասել է մոտ հարյուր անհատի։ Գիտնականները մտավախություն ունեն, որ գետաձիերը կարող են վնասել տարածքի բնիկ բուսական և կենդանական աշխարհը[1][2]։

Վանեսա գետաձին, Հասիենդա Նապոլիսում

Պատմություն խմբագրել

Կոլումբիայի կոկաինի արքա Պաբլո Էսկոբարը 1980-ականների կեսերին իր Հասիենդա Նապոլիսում գտնվող բուծարան է բերել մեկ արու և երեք էգ գետաձի[3]։ Թմրաբարոնի մահից հետո նրա ունեցվածքը պետականացվել է իշխանությունների կողմից, և նրա կենդանաբանական այգին հետագայում դարձել է զվարճանքի պարկի մի մասը։ Կալվածքի կենդանիները բաժանվել են Կոլումբիայի կենդանաբանական այգիների միջև, սակայն տեղափոխման հետ կապված տեխնիկական դժվարությունների պատճառով գետաձիերը մնացել են տեղում[3][4]։ Այնուհետև նրանք բազմացել են և մտել երկրի գլխավոր՝ Մագդալենա գետը։ Իրենց ծագման պատճառով Կոլումբիայում նրանք հայտնի են որպես «կոկաինի գետաձիեր»[4]։

Biological Conservation ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների համաձայն, եթե առանձնյակների մի մասը չսպանվի կամ չստերիլիզացվի, 10-20 տարի հետո իրավիճակը վերահսկողությունից կարող է դուրս գալ[4]։ Գետաձիերի ստերիլիզացումը բարդ և թանկ գործողություն է։ Մեկ երիտասարդ գետաձի բռնելը և վիրահատելը արժեցել են 25 հազար դոլար[5]։

Գիտնականները հաշվարկել են, որ Կոլումբիայի գետերում ապրում են 80-120 գետաձի, որոնք կազմում են ամենամեծ նախիրը Աֆրիկայի սահմաններից դուրս։ Նրանք արագ են բազմանում, քանի որ Հարավային Ամերիկայում, ի տարբերություն Աֆրիկայի, գետաձիերը չունեն բնական թշնամիներ, օրինակ՝ առյուծներ և կոկորդիլոսներ, իսկ Կոլումբիայի կլիման և երաշտի բացակայությունը նրանց համար իդեալական է[4]։

Գետաձիերը ազդում են էկոհամակարգի վրա[4]՝ տեղահանելով բնիկ տեսակները, օրինակ՝ արդեն վտանգված են լամանտինները, և փոխվում է ջրային մարմինների քիմիական կազմը, ինչը նպաստում է վնասակար ջրիմուռների և բակտերիաների բազմացմանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кокаиновое наследие. Бегемоты главного наркобарона мира Эскобара захватили Колумбию. Никто не знает, как их остановить». lenta. 29 января 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Jonathan B. Shurin, Nelson Aranguren-Riaño, Daniel Duque Negro, David Echeverri Lopez, Natalie T. Jones, Oscar Laverde-R, Alexander Neu, Adriana Pedroza Ramos, (2020 թ․ հունվարի 28). «Ecosystem effects of the world's largest invasive animal». onlinelibrary (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. 3,0 3,1 «Кокаиновые бегемоты Колумбии, или Экологическая диверсия Эскобара». bigpicture. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Фернандо Дуарте (8 февраля 2021). «В Колумбии хотят умертвить чересчур плодовитых "кокаиновых бегемотов" Пабло Эскобара. Общественность не согласна». bbc. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 «Бегемоты Пабло Эскобара захватывают Колумбию». National Geographic Россия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.