Գեոդեզիական գործիքներ, գեոդեզիական սարքեր, աստղագեոդեզիական և նիվելիրային ցանցերի, հատակագծային հանույթի, խոշոր ինժեներական կառույցների և ռադիոաստասդիտակային անտենաների կառուցման համար գծերի երկարությունը, անկյունները և վերազանցումը չափող մեխանիկական, օպտիկամեխանիկական, էլեկտրաօպտիկական և ռադիոէլեկտրոնային սարքեր են։ Գեոդեզիական գործիքներ նաև գեոդեզիական աշխատանքների ժամանակ աստղագիտական նշանակումների և մարկշեյդերային գործիքները։ Գծերի երկարության սովորական չափումների համար օգտագործվում են 20 կամ 50 մետր երկարությամբ պողպատյա ժապավեններ, ավելի ճշգրիտ չափումների ևամար՝ բազիսային սարքեր։ Օգտագործում են նաև դիտակների նաև համատեղված հեռաչափեր, էլեկտրաօպտիկական հեռաչափեր և ռադիոհեռաչափեր։ Գծերի ուղղության պարզագույն որոշումը կատարվում է բուսոլով։ Ուղղության և անկյունների չափման գործիքների նախատիպը հանդիսացել է դեռևս մեր թվարկությունից առաջ հնարված աստրոլաբը, որի հետագա զարգացումը բերել է հիմնական անկյունաչափային գործիքի՝ թեոդոլիտի ստեղծմանը։ Թեոդոլիտներին են հարում տախեոմետրավտոմատները և տախեոմետրկիսաավտոմատները, որոնք հնարավորություն են տալիս առանց հաշվարկումների, միայն ձողաքանոնի դիտումով որոշել հեռավորությունները և ձողաքանոնի տեղադրման վերազանցումը։ Նիվելիրացումը կատարվում է օպտիկամեխանիկական նիվելիրներով։ Չնայած հանույթի ժամանակակից մեթոդների զարգացմանը, օգտագործվում է նաև գրաֆիկական կամ մենզուլային համույթը։

Գեոդեզիական գործիք


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 13