Գեներալ Բրանդոն, Ջեյն Օսթինի «Զգացմունք և բանականություն» վեպի գրական հերոսներից մեկը։ Հանգիստ և ինքնամփոփ տղամարդ, որ սիրահարվում է Դաշվուդ քույրերից կրտսերին՝ Մերիան Դաշվուդին։

Գեներալ Բրանդոն
Տեսակգրական հերոս և գեղարվեստական անձ
ՀեղինակՋեյն Օսթին
Ներկայացված էԶգացմունք և բանականություն
Սեռարական
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն

Նախապատմություն խմբագրել

Դորսեթշիրում հաստատված ընտանիքի կրտսեր որդին՝ Բրանդոնը, իր կարիերան ծավալել է բանակում, իսկ ավագ եղբոր մահից հետո ժառանգել է Դելաֆորդը։ Հեղինակը գրել է. «Նրա կարողությունն այստեղ է, այս վայրը, այս տունը։ Ամեն ինչ գերազանց և պատվարժան վիճակում»[1]։

Կերպար խմբագրել

Կյանքի և գործունեության բերմամբ գեներալ Բրանդոնն Օսթինի կերպարների շարքի ամենաբնական տղամարդ կերպարն է։ Նա փորձում է թաքցնել իր բուռն զգացմունքներն իր հոր երիտասարդ հոգեզավակ՝ Էլիզայի հանդեպ, որին ստիպում են ամուսնանալ նրա ավագ եղբոր հետ։ Այդ ժամանակ գեներալին ուղարկում են արտասահմանում ծառայելու, և երբ նա վերադառնում է, Էլիզային գտնում է մահամերձ և թշվառ վիճակում։ Բրանդոնն իր վրա է վերցնում Էլիզայի ապօրինի դստեր՝ Էլիզայի խնամակալությունը։ Կրստեր Էլիզան գայթակղվում է երիտասարդ Ջոն Ուիբըլիով և տասնհինգ տարեկանում ունենում է նրա ապօրինի երեխային, որից հետո երիտասարդը լքում է աղջկան։

Իրական կյանքում գեներալը կարող է ձանձրալի մարդ համարվել։ Հակառակ ավանդական ռոմանտիկ կերպարներին՝ գեներալը մելամաղձոտ է, լռակյաց, չեղյալ է համարում հետաքրքիր արշավներ, ներխուժում է անհարմար պահերին և չի խոսում Մերիանի հետ, այլ միայն Էլինորի[2]։ Նա երիտասարդ Ջոն Ուիբըլիի հակապատկերն է։ Նրա համար արժեք չունեն սիրային ձևականությունները, գումարի համար ամուսնությունը։ Գեներալի ամուսնությունը հիմնված էր սիրո վրա[3]։ Չնայած դրան՝ քննադատական բացասական կարծիքներ նույնպես կան այս կերպարի վերաբերյալ[4]։ Գեներալը թվում է անտարբեր 20–րդ դարի բարքերին հանդեպ, և նրա կերպարի հաջողությունը քիչ հավանական էր[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jane Austen, Sense and Sensibility (London 1932) p. 61 and p. 337
  2. G. B. Stern Talking of Jane Austen (London 1946) p. 139-144
  3. E. Auerbach, Searching for Jane Austen (2004) p. 113
  4. R. Jenkyns, A Fine Brush of Ivory (Oxford 2007) p. 191-2
  5. G. B. Stern Talking of Jane Austen (London 1946) p. 144-5

Գրականություն խմբագրել

  • E. Godfrey, The January–May Marriage in Nineteenth-Century British Fiction (2009)