Գեղեցկության սրահ
Գեղեցկության սրահ, տղամարդկանց և կանանց համար կոսմետիկ ծառայություններով զբաղվող հաստատություն։ Ծառայության այս ճյուղին են պատկանում նաև վարսավիրանոցները և սպա սալոնները։ Գեղեցկության սրահները, ի տարբերություն դրանց, հիմնականում զբաղվում են մարդկանց դեմքի և մարմնի խնամքի աշխատանքներով։
Սրահների ծառայություններ խմբագրել
- Մերսում, բժշկական կամ այլ արդյունք ստանալու նպատակով հյուսվածքների և օրգանների վրա մեխանիկական և ռեֆլեկտորային ազդեցությունների ամբողջություն, այդ թվում՝ տրորում, սեղմում, վիբրացիա, որոնք իրականացնում են մարդու մարմնի մակերեսին, ձեռքերով կամ հատուկ սարքով, օդային, ջրային կամ այլ միջոցների օգտագործմամբ։
- Մանիկյուր, ձեռքերի մատների խնամք, մաքրում, հարթեցում, եղունգների լաքապատում։
- Պեդիկյուր, ոտնաթաթի և ոտքերի եղունգների խնամք (եղունգների մաքրում և հարթեցում, կոշտուկների հեռացում և այլն)։
- Մազերի ներկում, գործընթաց, որի ընթացքում կիրառվում են հատուկ ներկող նյութեր, որոնք ընդունակ են փոխել բնական գույնը կամ երանգը։
- Թարթիչների լիցք, բնական թարթիչների ծավալի ավելացման և նրանց գրավիչ էֆեկտ հաղորդելու միջոց։
- Մշտատև դիմահարդարում, մաշկի վերին շերտերում ասեղի օգնությամբ հատուկ գունանյութի ներդրում դեմքի վրա կայուն գծանկար ստեղծելու համար, որպեսզի նկատելի դարձնի, ընդգծի և բարելավի որոշակի դիմագծեր կամ նմանեցնի սովորական դիմահարդարմանը։
- Մազերի կտրվածք, մազերի կարճացում։
- Մելիրովկա, մազերի ներկումը առանձին փնջերով։
Գեղեցկության սրահները առաջարկում են նաև հետևյալ ծառայությունները՝ էպիլյացիա և դեպիլյացիա։ Թվարկված ծառայությունների ցանկը կարող է ներառել նաև կրիոլիֆտինգ,սոլյարիում, մշտատև դիմահարդարում, մեզոթերապիա, փիլինգ և վարսավիրական ծառայություններ։
Գեղեցկության սրահների աշխատողների հիմնական մասնագիտություններ խմբագրել
- Վարսահարդար, մասնագետ սանրվածքի օգնությամբ մարդկանց ոճը ձևավորելու ոլորտում։
- Դիմահարդար, մարդ, որը հասկանում է քսուքներից, ծանոթ է մաշկի առանձնահատկություններին, նաև պրոֆեսիոնալ դիմահարդարող է։
- Կոսմետոլոգ, մասնագետ, որը խնամում է հաճախորդի դեմքը և մարմինը, որպեսզի նրանց ավելի մեծ գրավչություն, թարմություն հաղորդի։
- Ոճաբան, մասնագետ մարդու ոճը ստեղծելու ոլորտում։
- Մանիկյուրի վարպետ, մասնագետ, որն իրականացնում է ձեռքի ափի (մատների, եղունգների) խնամքի համար նախատեսված կոսմետիկ ընթացակարգեր[1]։
- Պեդիկյուրի վարպետ, մասնագետ, որն իրականացնում է ոտքերի (մատների, եղունգների) խնամքի համար նախատեսված կոսմետիկ ընթացակարգեր[1]։
- Եղունգների դիզայներ, մասնագետ եղունգների զարդարման հմտության ոլորտում։
- Լեշմեյքեր, մասնագետ թարթիչների երկարացման, զարդարման ոլորտում, նաև տեսքի ոճաբան։
Գեղեցկության սրահների ցանցեր խմբագրել
Մասնագիտական վարսահարդարման ծառայությունների համաշխարհային շուկան տարեկան կազմում է 150 միլիարդ դոլար[2]։ ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում, ի տարբերություն Ռուսաստանի, շուկայի հիմնական բաժինը վերահսկվում է գեղեցկության սրահների ցանցերով։ ԱՄՆ-ում ցանցային սրահների (գեղեցկության սրահների ցանցեր) եկամտի մասնաբաժինը կազմում է բոլոր վարսահարդարման և գեղեցկության սրահների ավելի քան 80%-ը։ «Euromonitor»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում ցանցերի մասնաբաժինը մի քիչ պակաս է՝ 70%[3]։
Աշխարհի գեղեցկության սրահների խոշորագույն ցանցը ամերիկյան «Regis Corporation» ցանցն է։ Ընդհանուր առմամբ այն ներառում է ավելի քան 13400 սրահ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի ավելի քան 30 երկրում։ «Regis Corporation»-ը վերահսկում է ամերիկյան շուկայի վարսավիրական ծառայության շուրջ 4%-ը և աշխարհի տարբեր ապրանքանիշների ներքո տարեկան բացում է 200-300 սրահ։ Տարեկան մոտ 160 միլիոն հաճախորդներ օգտվում է «Regis Corporation»-ի սրահների և գեղեցկության կենտրոնների ծառայություններից[4]։
Ըստ «Ռոսստատա»-յի տվյալների՝ Ռուսաստանում գործում է 20000-30000 գրանցված վարսավիրանոց և գեղեցկության սրահ[3]։ Ուկրաինայի գեղեցկության շուկայում առանձնացվում է սրահների 4 հիմնական կատեգորիա՝ կախված գնային քաղաքականությունից, առաջարկվող ծառայություններից, գտնվելու վայրից և օգտագործվող կոսմետիկայի ապրանքանիշերից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Общероссийский классификатор профессий»(ռուս.)
- ↑ по данным маркетингового агентства Webbolt
- ↑ 3,0 3,1 журнал SmartMoney 25.03.2007
- ↑ «Investor Relations :: Regis Corporation (RGS)» Archived 2008-06-17 at the Wayback Machine.(անգլ.)