«Գեղեցիկ տիկնանց համար» (ռուս.՝ «За прекрасных дам!»), խորհրդային երգիծական կինոկատակերգություն, որը նկարահանվել է 1989 թվականին։ Առաջին խորհրդային կոմերցիոն ֆիլմն է[1]։

Գեղեցիկ տիկնանց համար
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1989
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Էյրամջյան
Սցենարի հեղինակԱնատոլի Էյրամջյան
ԴերակատարներԱլեքսանդր Պանկրատով-Չյոռնի և Ալեքսանդր Աբդուլով
Պատմվածքի վայրՄոսկվա
Տևողություն70 րոպե

Արտադրողը «Ֆորա» կինոանկարահանման կոոպերատիվն է։

Սյուժե

խմբագրել

Հինգ երիտասարդ և գեղեցիկ կանայք հավաքվել էին մի աղջկա նախահարսանեկան երեկույթին՝ ցույց տալու իրենց և տեսնելու իրենց վաղեմի ընկերուհիներին։ Նրանց հետաքրքիր է ամեն ին՝ ով ինչի է հասել, ով ինչ կոշիկներ և ադամանդե զարդեր ունի, ում կարիերան ինչպես է ընթանում, ով ինչպիսի փեսացու ունի։ Կամ պարզապես ուզում են բամբասել։ Սակայն, ինչպես պարզվում է ավելի ուշ, ընկերուհիներից մեկը նախանձում էր նրան, որ տիրուհին ունի զարմանալի գեղեցկության ականջօղեր։ Ականջօղերի տիրուհին չի համաձայնում վաճառել դրանք, և այդ ժամանակ նա որոշում է այդ բնակարան «բերել» երկու կողոպտիչների։ Նրանցից մեկը՝ նրա խորամանկ ծանոթն է, իսկ մյուսը՝ իրական քրեական հանցագործ, որը չի կասկածում, որ այդ ամենը խաղ է։

Դերերում

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Անդրեյ Ռազումովսկու «Ֆորա-ֆիլմ» ստուդիայում։ Որպես այս ֆիլմի նկարահանման գլխավոր նպատակ Ռազումովսկին նշել է կինոստուդիայի մեկ այլ նախագծի՝ «Ալեքսանդր Գալիչ։ Արտաքսում» ֆիլմի ֆինանսավորումը, որը թողարկվել է նույն 1989 թվականին[2]։

Նկարահանող խումբ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «История Российского юмора. Часть 2» (видео). YouTube. Криминал ТВ. 2014 թ․ ապրիլի 13.
  2. «Дёшево и сердито. «Мордашка» и другие…». Россия-1. ВГТРК — Документалистика. 2012. Արխիվացված է օրիգինալից (видео) 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել