Գեղարոտի ջրվեժ, ջրվեժ Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած գյուղից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։ Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը։ Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա։ Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից։ Շատ նման է Թռչկան ջրվեժին։

Գեղարոտի ջրվեժ
Տեսակջրվեժ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրագածոտնի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.