Գարիկ Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարիկ Հենրիկի Գալստյան (1965 թ.,1992 թ. oգոստոսի 15-ին) հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Կենսագրություն
խմբագրելԳարիկ Գալստյանը ծնվել է 1965 թ.-ին Հոկտեմբերյան այժմ Արմավիր քաղաքում, ավարտել է նույն քաղաքի թիվ 8 դպրոցը, աշխատել է զոդող, ավտոհավաքող, ծառայել է նախկին Միության բանակում։ 1988 թ. ունեցել է իր քաղաքական դիրքորոշումը, կողմնակից է եղել անկախության գործընթացին, պաշտպանել է Արցախի ազատագրության գաղափարը։ Գ. Գալստյանը սկզբում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, այնուհետև զենքը ձեռքին մեկնել է Արցախ։ Նա վերջին մարտերն է անցկացրել Մարտունու շրջանի Հացիկ գյուղի մերձակայքում։ 1992 թ. օգոստոսի 15-ին Գարիկ Գալստյանը զոհվել է Հացիկ գյուղի բարձունքները գրավելու ժամանակ։ Հայրենիքի անձուրաց զավակը հանգչում է Արմավիրի քաղաքային գերեզմանոցում։ Նրա թաղումը տեղի ունեցավ 1992 թ. օգոստոսի 18-ին։ Գարիկն ամուսնացած չէր։ Նրա զոհվելուց տասը օր հետո Հենրիկի հարկի տակ տղա թոռ է ծնվում- մյուս որդու զավակը, նրան անվանակոչում են Գարիկ։ [1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության