Գավառագետի դաշտ
Գավառագետի դաշտ, դաշտ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հարավարևմտյան կողմում, Գավառագետի հովտում, երկու ոչ բարձր հրաբխային սարավանդակների միջև։ Ծածկված է գետային (ալյուվիալ) և լճային նստվածքներով, ունի հարթ մակերևույթ և արգավանդ հողեր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 798 — 992 էջ։