Գառլո Հաճյան (Գառլո բեյ), հայ դեղագործ։

Գառլո Հաճյան
Ազգությունհայ
Այլ անուններԳառլո բեյ
Մասնագիտությունդեղագործ
ԱշխատավայրԿ. Պոլսի Հայդարփաշայի զինվորական հիվանդանոց

Կենսագրություն խմբագրել

Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։ Երկար տարիներ որպես դեղագործ աշխատել է Կ. Պոլսի Հայդարփաշայի զինվորական հիվանդանոցում։

1900 թվականին Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի Մյուհյուրդար պողոտայում բացել է սեփական դեղատուն։

Գառլո Հաճյանն ունեցել է բեյի տիտղոս։

1915 թվականի ապրիլի 11 (24)-ին, ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է ու բանտարկվել Կ. Պոլսի բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

Անվան առաջին «Գ» տառը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։

Հրաշքով վերապրել է։ Զինադադարից հետո Չանղըրը աքսորավայրից վերադարձել է Կ. Պոլիս։

Գրականություն խմբագրել

  • Յարման Ա., Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն Սբ. Փրկիչ հիվանդանոցի (թրք.), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կ., Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Ե., 2002։
  • Ավագեան Կ., «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. . 1-12։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։