Գաուրի (ուրդու՝ غوری), պակիստանյան միջին հեռավորության բալիստիկ հրթիռ։ Համարվում է «Հատֆ-V» մոդիֆիակացված տեսակը, կարող է կրել միջուկային լիցք։ Ըստ պակիստանյան կողմի հայտարարության, գործողության հասանելիության շառավիղը 1300 կմ է։

Գաուրի
Հաթվ-5
ուրդու՝ غوری
ՏեսակՄիջին հեռահարության բալիստիկ հրթիռ
Երկիր Պակիստան
Ծառայության ընդունման տարի12 հունվարի 2003 թվական
ԱրտադրողՊակիստան
Տեխնիկական տվյալներ
Մահացու կրակի հեռավորություն1300 կմ մ

2008 թվականի փետրվարի 1-ին Պակիստանը անցկացրեց նոր տեսակի հրթիռի հաջող փորձարկումները։ Հրթիռի գործադրման և վայր ընկման վայրը գաղտնիք է պահվում։ Գործադրմանը հետևել է երկրի նախագահ Պերվեզ Մուշարֆը, պակիստանյան բանակի գլխավոր հրամանատարը և մի շարք պաշտոնյաներ։

Շահագործում խմբագրել

Առաջին փորձնական «Գաուրի»-ի գործարկումը կատարվել է 1998 թվականի ապրիլի 6-ին Տիլայի վրա գտնվող Դժելամ քաղաքի զորավարժարանում, որը 76 կմ հարավ է մայրաքաղաք Իսլամաբադից[1]։

Ասվում էր, որ հրթիռը ոչնչացրել է Բելուդիժստանի մոտակայքում գտնվող անապատի աննշան նշանակետը։ Ավելի ուշ որոշ աղբյուրներ հայտնում են, որ առաջին գործարկումը հաջող չէր եղել և հրթիռն այրվել է մթնոլորտի[2] խիտ շերտերը մտնելիս։

Հաջորդական գործարկումները անցկացվել են 2010[3] թվականի դեկտեմբերին և 2012 թվականի նոյեմբերին։ Նոյեմբերի գործարկումը 2012 թվականի կատարված է եղել ռազմագիտական հրթիռային Ռազմական Մարտավարական Ուժերի Ղեկավարություն։ Փորձնական գործարկումը վերահսկվում էր նոր Կոմպլեքսով ռազմական ղեկավարության և ղեկավարման աջակցումը (SCCSS) և համարվում է, որ գործարկման նշանակետը եղել է SCCSS-ի փորձարկումը, այլ ոչ թե իհարկե հրթիռինը[2]։

Տակտիկական-մեխանիկական բնութագրումներ խմբագրել

  • Աստիճանների քանակը։ միաստիճանային
  • Երկարությունը։ 15,90 մ
  • Տրամագիծ։ 1,35 մ
  • Զանգված։ 15850 կգ
  • Հեռահարություն։ 1300 կմ
  • Շարժիչային համակարգ։ հեղուկ

Օպերատորներ խմբագրել

  •   - մոտավորապես 30 միավոր Գաուրի և Գաուրի-2՝ 2018 թվականի դրությամբ։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Ghauri (Hatf-5) - Pakistan Missile Special Weapons Delivery Systems
  2. 2,0 2,1 «Pakistan Test-Fires Medium-Range Ballistic Missile | Defense News | defensenews.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Pak successfully test fires Ghauri Hataf-V». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղում խմբագրել