Գայլխեղդ․ գեղափայլ սարեր

«Գայլխեղդ. գեղափայլ սարեր», ռուս գրող Մարիա Սեմյոնովայի ֆենտեզի ոճի վեպը, որը գրվել է 2003 թվականին (վեպի գրման սկիզբը թվագրվում է 2000 թվականի հունվարի 11-ին, իսկ վերջը՝ 2003 թվականի հուլիսի 21-ին)։ «Գայլխեղդ» շարքի երկրորդ վեպն է, որը պատմում է Գայլխեղդ մականունը կրող մարտիկի արկածների մասին։ Նա Մոխրագույն Շներ ցեղի վերջին ողջ մնացած մարդն է։

Գայլխեղդ․ գեղափայլ սարեր
ռուս.՝ Волкодав. Самоцветные горы
ՀեղինակՄարիա Սեմյոնովա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվհուլիսի 21, 2003
ՇարքԳայլխեղդ
Երկիր Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ2003

Սյուժե խմբագրել

Գրքում նկարագրվում են երեք սյուժետային գծեր։

Գայլխեղդի ճանապարհորդությունը խմբագրել

Այս վեպի գործողությունները ծավալվում են «Գայլխեղդ. Ճանապարհի խորհրդանշանը» վեպից հետո, որը ավարտվում է այնտեղ Գայլխեղդի ու իր թշնամի Վինիտարի վերադարձով վերջինիս հայրենիք՝ ավարտելու համար իրենց մենամարտը։

Վինիտարի հայրենիքը տեղակայված է Արևմտյան բարձունքներ կղզում և դանդաղ ծածկվում է սառույցով։ Դրա արդյունքում կղզու կենդանական ու բուսական աշխարհներն աստիճանաբար ոչնչանում են։ Վինտարի տուն հասնելուն պես, ճանապարհորդները իմանում են, որ այնտեղ սկսել են ապրել մարդակերներ՝ ստրուկների վայրիացած սերունդներ, որոնց պատկանել է կղզին։ Այդ մարդակերները փորձում են հարձակվել Գայլխեղդի, Վինիտարի և Շամարգան անունով մի երկերեսանի մարդու վրա, և նրանք պետք է միասին փորձեն փրկվել մարդակերներից։

Հանգամանքների բերումով նրանք մտնում են սառցե քարանձավ։ Ճանապարհորդներին այլ ելք չի մնում՝ առաջ շարժվելուց բացի։ Քարանձավը, ինչպես նաև մարդակերները, նրանց կանգնեցնում է մի շարք փորձությունների առաջ։ Վերջիվերջո, նրանցից միակը վերապրողը, որ դիմանում է, մնում է Գայլխեղդը։ Նա օգնում է Վինիտարին և Շամարգանին հաղթահարել վերջին փորձությունը՝ քարանձավի սառցե պատերի նեղ սողանցքը, և երեք ուղեկիցները Պոնորայի մոտ հայտնվում են փակուղում։ Դա իրենից ներկայացնում է անկանոն փոս, որի հատակը ոչ ոք չի կարողանում հայտնաբերել, մինչև չի թռչում մեջը, բայց այնտեղից ոչ ոք դեռևս չի վերադարձել։ Կղզու բնակիչները այնտեղ գցում էին հաշմանդամ նորածիններին, երբեմն ծերեր էին նետվում այնտեղ։ Հանկարծակի փլվել սկսող քարանձավը ստիպում է երեքին՝ այնտեղ թռչել։

Պարզվում է՝ Պոնորը դարպաս է, որը տեղափոխում է ճանապարհորդներին Վելիմոր անունով մի երկիր։ Գայլխեղդը, Վինիտարը և Շամարգանը հայտնվում են լճում, որտեղից նրանց փրկում է Ատարոխ անունով մի տղա։ Ճանապարհորդները մնում են մոտակայքում, որը կոչվում է Այլ Ափ։ Շուտով Ատարոխին սպանում են, և մարդասպանը մենամարտում է Գայլխեղդի հետ։ Հետագայում հերոսներին հայտնում են այլ դապասների մասին, որոնք տանում են դեպի Սակարեմ, որոնց միջով էլ հաջող կերպով անցնում են հերոսները։ Գայլխեղդը ճակատագրի բերումով ուղեկիցների հետ հայտնվում են Չիրախու քաղաքում, որտեղ մեծացել է Նիիլիտը, հանդիպում է այնտեղ Էվրիխի հետ, որը հարստացել է և նրա մոտ հայտնվել են Տարտունգ և Աֆարգա անուններով ծառաներ։ Գայլխեղդը իմանում է, որ իր աշակերտ Վինոյրին վերջերս վաճառել են և տեղափոխել Գեղափայլ սարեր (որոնք գտնվում էին շատ մոտ), մեղադրելով գողության մեջ, որը նա չէր արել։

Գայլխեղդը, Վինիտարը, Շամարգանն ու Էվրիխը պետք է նրա անմեղության ապացույցներ գտնեն։ Դա հաջողվում է, ճանապարհորդները ստանում են Վինոյրի ազատման հրամանն ու գումարը, ու Տարտունգի ու Աֆարգայի հետ ուղևորվում են դեպի Գեղափայլ սարեր՝ որպեսզի հասնեն ստրուկների քարավանին։ Հասնելով նրանց, Գայլխեղդը Կսոո Տարկիմին՝ քարավանի առաջնորդին հանձնում է ամեն անհրաժեշտ իրերը, և Վինոյրին ազատտ են արձակում։ Քարավանը առաջ է շարժվում։

Այդ ամենից հետո Գայլխեղդը հրաժեշտ է տալիս ուղեկիցներին և գնում Գեղափայլ սարերի ուղղությամբ, որպեսզի ավարտի իր կիսատ թողած գործը՝ ոչնչացնել Գեղափայլ սարերը։ Որոշ ժամանակ անց Էվրիխը ցանկություն է հայտնում ճանաչողական նպատակներով միանալ Կսոո Տարկիմի քարավանին։ Մնացածը, բացի Վինիտարից ու Վինոյրից, միանում են նրան։

Գայլխեղդը հասնում է Գեղափայլ սարեր ավելի շուտ, քան քարավանը, և մտնում է ներս։ Նա հայտնում է պահակ Գվալիորին, որ նա փրկի ստրուկներին սարերի քանդվելուց, և իջնի ամենաներքևի հարկ, որտեղ փլուզումից պաշտպանվելու նպատակով բրոնզե դարպասներ են դրված։ Գայլխեղդի միջամտությամբ Գեղափայլ սարերը կործանվում է, և այդ տեղում մնում է միայն մի մեծ լիճ։

Գայլխեղդը դրանից հետո հայտնվում է Ծաղկող մարգագետնում։ Խոտերից նրա մոտ է բարձրանում Ուժեղ Շունը, որին իր ցեղի մեջ հարգում էին և համարում էին ամբողղջ ցեղի նախնին։ Շունը Գայլխեղդին է հանձնում իր վերարկուն ասելով. «Սա մեծ պատիվ է, որ նախնին այսպիսի նվեր է հանձնում իրեն»:

Ալյոնուշկայի և Շարշավայի արկածները խմբագրել

Շարունակվում է նախորդ գրքում սկսված սյուժետային գիծը, որում Շարշավա Շեգոլն ու Ալյոնուշկան իր ուղեկիցների հետ սկսել են ճանապարհորդությունը դեպի Կուլիժկի։ Նրա լողում են Շատուն գետոով և կառանում սեգվանսյան գյուղի մոտ, որի ավագները նրանց ուրիշների տեղ են ընդունում։ Ճանապարհորդներն իմանում են, որ նրանք սպասում են շնագլուխներին՝ մարդկանց, որոնք ունեն հզոր մարտական շներ, որպեսզի վրեժ լուծեն վելխինյան գյուղից իրենց նախորդ տարի հասցրած վնասի համար։ Այդժամանակ Շարշավան հանդիպում է Էրմինտեր անունով մի ստրկուհու, որի հետ տեղացնիերը շատ կոպիտ էին վարվում, և որոշում նրան փախցնել։

Նույն երեկոյան շնագլուխները ևս կանգ են առնում։ Նրանց շները որոշում են ցույց տալը իրենց ուժը, ինչը նրանց հաջողվում է։ Իրադրությայն բերումով Շարշավան, պաշտպանելով Էրմինտարին, սպանում է շնագլուխների գլխավորին՝ այդ ընթացքում վնասելով ձախ ձեռքը։ Ճանապարհոդներն ու Էրմինտարը միանգամից փախչում են գյուղից, իսկ շնագլուխները ընկնում են նրանց հետևից։

Երբ շնագլուխները հասնում են նրանց, կռիվ է սկսվում։ Շներ՝ Զաստոյան և Իգրիցան, պաշտպանում են իրենց տերերին՝ Շարշավային մյուսների հետ։ Այդտեղ հայտնվում է Ուժեղ Շունը (ինչպես Գայլխեղդի մոտ) և օգնում է հաղթել շներին ու շնագլուխներին։ Ալյոնուշկան հիշում է, թե ինչպես էր Գայլխեղդին նվիրել մի վզնոց, որը հիմա շան վզին էր։ Հետո շան մորթին կամաց սկսում թափվել, և նրա մեջից մարդ է դուրս գալիս։

Խոնոմերի արկածները խմբագրել

Սյուժետային գործողություններն իրականանում են Շո-Սիտայն անունով բնակավայրում։ Երկվորյակ Աստվածների Խոնոմեր անունով քուրմը, որը նախկինում թունավորել է Գայլխեղդին ու մտածում էր, որ նա մահացել է, որոշում է այցելել իտիգուլների Ամենագոյ Մոր տաճարը, որը գտնվում է լեռնային վայրում։ Տաճարը նրա կրոնի հետ կապ չուներ, նա ցանկանում էր պարզապես այցելել այն՝ հետապնդելով Երկվորյակ Աստվածների կրոնից հեռացածներին, որոնք ուղևորվել էին այնտեղ։ Նա ցանկանում էր ցույց տալ իտիգուլներին, թե հեթանոսների համեմատ ինչքան ուժեղ և լավն է իրենց կրոնը։ Պատրաստվելով՝ քուրմն իր ուղեկիցների հետ սկսում է ճանապարհորդությունը։

Սակայն Ծառափակոցային բլրաշարք անունը կրող լեռնային տեղանքը հյուրընկալությամբ չընդունեց նրանց։ Նրանց վիճակված էին շարք փորձություններ, որոնք այլ ճանապարհորդների չէին հանդիպել։ Սկզբում նրանք չեն կարողանում անցնել Ձմեռային դարպասները, որի միջոցովընկնում են Զրնգուն Առվակների արահետ։ Նրանք որոշում են գիշերել այնտեղ, սակայն գիշերվա ընթացքում ճամբարը հեհեղվում է ջրով, ինչի պատճառով Խոնոմերի գրեթե ամբողջ ուտելիքն ու իրերը անվերադարձ կորչում են։

Ուտելիքի պակասի պատճառով ճանապարհորդները որոշում են որս անել։ Հանդիպելով մոտակայքում արածող վայրի ցլերի՝ որոշում են որսալ նրանց։ Խոնոմերը որոշում է մասնակցել որսին։ Ցուլը, որի վրա ցանկանում է հարձակվել Խոնոմերը, հանկարծակի փախչում է (ինչը բնորոշ չէր նրան) և ստիպում Խոնոմերին հայտնվել մի տեղ, որտեղից քուրմը երբեք չէր կարողանա դուրս գալ ինքնուրույն։

Խոնոմերին գտնում է իր քարավանի մի ճանապարհորդ՝ Ռիգնոմեր Կռվարար Աքաղաղ, արդեն շատ վատ վիճակում։ Միայն այդ ժամանակ նրանք որոշում են վերադառնալ ամրոց՝ չհասնելով Ամենագոյ Մոր տաճարը։

Ամրոցում Խոնոմերին սպասվում են նոր փորձանքներ։ Մասնավորապես, անհայտ պատճառներով քայքայվում են դարպասների մոտ կանգնեցված Երկվորյակ Աստվածների փայտակերտ քանդակները։ Օրգլիսի կարծիքով, ով զբաղեցրել էր Խոնոմերի տեղը, նրա բացակայության ժամանակ, դա պատահել է այն պատճառով, որ կույր Տերվելգը, ով քանդակների հեղինակի ազգականն էր, երազում տեսել է, թե ինչպես են Աստվածները լվանում նրա աչքերը, որից հետո նրա տեսողությունը լավացել է։ Տերվեգը երդվել է վերականգնել քանդակներն այնպես, ինչպես տեսել է երազում։

Պարզվում է՝ նա իր երազում տեսել է Գայլխեղդին ու Էվրիխին։ Դա Խոնոմերն իմանում է քանդակները տեսնելուց անմիջապես հետո։ Դրանից հետո Խոնոմերը առանց վկաների լքում է ամրոցն ու Ամոթալի Պատ անունը կրող սրբատեղին, որտեղ երկար ժամանակ աղոթում է։ Նրան երկար փնտրում են, բայց ապարդյուն, ամրոց ևս նա չի վերադառնում։

Երկար ժամանակ անց, սառը ձմռանը, Խոնոմերը ուժասպառ վիճակով հասնում է վիենացիների բնակատեղին։ Նրան գտնում են և տանում են իրենց մոտ։ Վեպը ավարտվում է վիենացիների պատմածները գրի առնելու և պահպանելու մասին քուրմը մտորումներով։

Աղբյուրներ խմբագրել