Գաղտնի քվեարկություն, քվեարկության ձև, որի դեպքում բացառվում է քվեարկողի կամարտահայտության նկատմամբ հսկողությունը։

Քվեարկության գաղտնիությանը ապահովվում է քվեաթերթիկների, գնդիկների կամ քվեարկության հատուկ մեքենաների միջոցով։ Առավել տարածված է քվեաթերթիկներով կատարվող քվեարկությունը, երբ դրանց վրա գրվում են քվեարկության դրված որոշումների տարբերակները և քվեարկողը քվեաթերթիկում նշումներ է կատարումհատուկ սենյակում կամ խցիկում և այն գցում քվեատուփի մեջ։

Գաղտնի քվեարկության ընտրական իրավունքի իրականացման կարևորագույն մասն է և սովորաբար ամրագրվում է սահմանադրությամբ (ՀՀ Սահմանադրություն)։ Գաղտնի քվեարկության իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով։

Աղբյուրներ

խմբագրել
  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва