Գաղափարաիշխանություն , պե­տություն, որում իրավունքի և սահմանադրության ադբյուրը պարտադիր պետական գաղափարախոսությունն է։ Գաղափարաիշխանությունը բնորոշ է արագացված արդիականացման գոր­ծընթացում գտնվող պետություններին և հաճախ կապված է պետության և քա­ղաքացիական հասարակության կապե­րի խզման հաղթահարման ցանկության հետ։

Համանման ծրագրում առանձնա­նում նև պետության վերացման, անմիջական ժողովրղավարության հաստատման, «երջանիկ հասարակության» կա­ռուցման, անարխիստական և սոցիալիստական ուտոպիաներ։ Ընդ որում, այդպիսի փորձերի դեպքում պետությու­նը կամ ոչնչանում է բոնի ուժով կամ «մա­հանում» ինքնաբերաբար։ Գաղափարաիշխանություն բնորոշ գծերն առավել ցայտուն դրսևորվեցին այն պետություններում, որոնցում պետա­կանության և սահմանադրականության հիմքը կոմունիզմի կառուցման գաղա­փարն էր և Գերմանիայում 1933-1945 թվականներին։ Գաղափարաիշխանության տեսությունը 20-րդ դարի 20-ական թվականներին մշակել են Ն. Տրուբեցկոյը, Հ. Իլյինը և այլք։

Աղբյուրներ խմբագրել

  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва