Գալաթասարայի թանգարան (պաշտոնապես` Գալաթասարայի մշակույթի համալսարան և արվեստի կենտրոն) (թուրքերեն՝ Galatasaray Müzesi), մշակութային կենտրոն Ստամբուլում, Թուրքիա, որը հիմնադրվել է 1868 թվականին Ալի Սեմի Յենի կողմից` հասարակությանը Գալաթասարայի ավանդույթների ու պատմության մասին տեղեկացնելու համար։ Թանգարանը բաց է այցելության համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից։

Գալաթասարայի թանգարան
Տեսակպատկերասրահ և սպորտային տանգարան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Հիմնադրվել է1868
Կայքgalatasaray.org/tarih/pages/tarih_muze.php
Քարտեզ
Քարտեզ

Շենք խմբագրել

Թանգարանն ի սկզբանե բացվել է Քալամըս Բեյում։ Ավելի ուշ՝ 1919 թվականին, այն տեղափոխվել է Գալաթասարայի համալսարան։ Թանգարանի շենքը, որը նախկինում հայտնի էր որպես Գալաթասարայի փոստ, վերանորոգվել ու վերաձևափոխվել է` հարմարեցվելով թանգարանին։ Գալաթասարայի թանգարանը վերանորոգվել ու վերաբացվել է 2009 թվականին՝ բավականին հաջողված ժամանակակից ցուցադրությունով։

Մուտք և տեղադրվածություն խմբագրել

Թանգարանը բաց է.
  • երեքշաբթիից կիրակի. 10.00 - 19.00
  • Փակ է երկուշաբթի օրերին։
Մուտք.
  • Մուտքն ազատ է բոլորի համար։
Հասցե. Իսթիքլյալ պողոտա, Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա

Առաջին հարկ. Գալաթասարայի լիցեյ և Գալաթասարայի համալսարանի բաժին խմբագրել

Թանգարանի առաջին հարկը նվիրված է Գալաթասարայի լիցեյին և Գալաթասարայի համալսարանին։

Երկրորդ հարկ. Գալաթասարայի սպորտային ակումբի բաժին խմբագրել

Թանգանի երկրորդ հարկը նվիրված է Գալաթասարայի սպորտային ակումբին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել