Գագիկ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ռոստոմի Սիմոնյան (օգոստոսի 21, 1971[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ և մարզիչ։
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 21, 1971[1][2] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆուտբոլիստի կարիերան
խմբագրելԽաղացել է «Վան» (77 հանդիպում), «Բանանց», ինչպես նաև մի շարք լիբանանյան ակումբներում։ 2006-2007 թթ. խաղացել է «Արարատ» (26 խաղ, 4 գոլ), 2007-2008 թթ. - «Ուլիս» (20 խաղ, 1 գոլ) ակումբներում, ինչից հետո ավարտել է կարիերան։
Ազգային հավաքական
խմբագրելԱնց է կացրել 1 խաղ Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ուելսի հավաքականի հետ արտագնա խաղում։
Մարզչական կարիերան
խմբագրել2011-2013 թթ. եղել է «Ալաշկերտ» ակումբի գլխավոր մարզչի օգնական, 2013-2014 թթ. - «Ուլիս» ակումբի գլխավոր մարզչի օգնական։ 2014-2015 թթ. - «Ուլիս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2015 թվականից «Ուլիս» ակումբի գլխավոր մարզիչն է։
Ձերբակալություն
խմբագրել2016 թ. հունվարի 12-ին Գագիկ Սիմոնյանը ձերբակալվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ այդմ, նա, ինչպես նաև «Ուլիս» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը, ադմինիստրատոր Արա Ազարյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը կասկածվում են նրանում, որ 2015 թվականի նոյեմբերին հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլարի չափով խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև[3]։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Բուքմեյքերական «խաղեր»