Գագիկ Մուշեղի Միրիջանյան (օգոստոսի 16, 1981(1981-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ, ՀՀ Արմավիր մարզի մարզպետ։

Գագիկ Միրիջանյան
Ծնվել էօգոստոսի 16, 1981(1981-08-16) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբժիշկ

Կրթություն խմբագրել

  • 1988-1998 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Լ.Ն. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցը։
  • 1998-2004 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։
  • 2004-2006 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ «հանրային առողջություն և առողջապահության կազմակերպիչ» մասնագիտությամբ։
  • 2009 թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։
  • 2012 թ. - շնորհվել է դոցենտի կոչում։ 39 գիտական հոդվածի և 3 մեթոդական ձեռնարկի հեղինակ։
  • Վերապատրաստվել է Մոսկվայում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Ամուսնացած է։ Գագիկ Միրիջանյանը ՀՀ վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.