Գագիկ Գրիգորյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գագիկ Ռաֆիկի Գրիգորյան (հուլիսի 22, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ ՀՀ պետական գործիչ։
Գագիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ և պետական գործիչ |
Աշխատավայր | ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
Կրթություն
խմբագրել- 1974-1979 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «վարկ» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1979-1981 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1981-1983 թթ. - աշխատել է «Հայուղևորտրանս» տրեստում որպես ավագ տնտեսագետ։
- 1983-1998 թթ. - «Հայավտոկայարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ։
- 1998-2000 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։
- 2000-2002 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ։
- 2002-2012 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ։
- 2012-2013 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
- 2013 թ. հուլիսի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար[1]։
- 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ[2]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.