Գաբրիել Երանյան
Գաբրիել Երանյան (1827[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 13, 1862, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր։
Գաբրիել Երանյան | |
---|---|
Ծնվել է | 1827[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1862 |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Մայր վարժարանում, աշակերտելով երաժշտագետ Արիստակես Հովհաննիսյանին։ Բացի հայկական խազերից, սովորել է նաև եվրոպական նոտաները և ունեցել ստեղծագործական-մանկավարժական բեղուն գործունեություն։ Իր ուսուցչի՝ Արիս Հովհաննիսյանի հետ 1857-1858 թվականներին հրատարակել է «Քնար հայկական» հանդեսը, որը երաժշտական առաջին պարբերականն էր հայ իրականության մեջ և որտեղ ազգային երգերը ձայնագրվում էին եվրոպական նոտաներով։ Պարբերականը կարճ կյանք է ունեցել։ Իր աշակերտներից Նիկողայոս Թաշճյանի հետ 1861 թվականին վերահրատարակել է այն «Քնար արևելյան» անունով, բայց հնարավորություն չի ունեցել հարատևելու և 1862 թվականին փակել է։ Որպես երաժշտության ուսուցիչ աշխատել է Խասգյուղ թաղամասի հայկական դպրոցում և ազգային հիվանդանոցի որբանոցում, աճեցնելով շատ աշակերտներ։ Հեղինակել է ազգային, հայրենասիրական երգեր, ինչպես հայտնի «Կիլիկիան», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Արիք, Հայկազունք», «Հայ ապրինք, եղբայրք» և այլն, որոնք լայնորեն տարածվել են ոչ միայն արևմտահայ, այլև արևելահայ իրականությունում, շնորհիվ Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբի։ Դրանցից «Հայաստանը» հետագայում Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ և Կոմիտասի դաշնամուրային ընկերակցությամբ ձայնագրվել է, դարձել հայ ժողովրդի ամենասիրելի երգերից մեկը։ Նույնքան ժողովրդականություն է վայելում և «Կիլիկիան»[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 307