Բրոշյուրավորում, հրատարակության տպված էջերն ու կազմերը միավորելու, շապկելու կամ կազմելու գործողությունների ամբողջություն։

Կախված գրքի հրատարակչական կառուցվածքից (շապկով կամ կազմակողով), ծավալից, արտաքին ձևավորման պահանջներից՝ բրոշյուրավորման տեխնոլոգիական գործողությունների (մամուլների ծալում, առանձին տպված ներդիրների և կողաթերթերի տեղադրում, բլոկի համալրում, շապկում, դրվագում և այլն) քանակն ու կազմությունը տարբեր են։ Շապկով հրատարակությունների կառուցվածքը համեմատաբար պարզ է։

Գրքի բլոկի բրոշյուրավորումը ներառում է նաև պահպանակների սոսնձումը բլոկի առաջին և վերջին տետրերին, ծածկափակումը, կռնակի մամլումը, կլորացումը կամ մակաշերտումը, ամրացնող տարրերի սոսնձումը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։