«Բրիգադա։ Ժառանգը» (ռուս.՝ Бригада: Наследник)- ռուսական ֆիլմ, որի հեղինակն է Դենիս Ալեքսևը, այն նկարահանվել է 2010 թվականին։ Համարվում է «Բրիգադա» սերիալի շարունակությունը։ Պրեմերիան կայացել է՝ Ռուսաստանում և Ղազախստանում 2012 թվականի նոյեմբերի 29ին։

Բրիգադա։ Ժառանգը
ռուս.՝ Бригада: Наследник
Երկիր Ռուսաստան
Ժանրմարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվականնոյեմբերի 29, 2012[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴենիս Ալեքսեև
ՊրոդյուսերԱլեքսանդր Ինշակով և Դենիս Ալեքսեև[1]
Սցենարի հեղինակԴենիս Ալեքսեև և Ալեքսանդր Ինշակով
ԴերակատարներԻվան Մակարևիչ, Եկատերինա Գուսևա, Ալեքսանդր Ինշակով և Իգոր Ժիշկինե
ԵրաժշտությունՎասիլի Ֆիլատով
Տևողություն102 րոպե
Բյուջե6 500 000 $
Շահույթ7 852 528 $[2]
ՆախորդԲրիգադա (սերիալ)

Սյուժե խմբագրել

Անցել է շատ ժամանակ, ինչ Սաշա Բելովի ընկերները զոհվել են, և նա, թողնելով հանցավոր աշխարհը, թաքնվում է ընտանիքի հետ միասին։ Միայն թե նախկին հանցագործի կերպարը, պատիվը և ունեցվածքը հանգիստ չեն տալիս ավազակներին։ Բելովի վրա մահափորձ են կատարում, բայց նրա կինը որդու հետ միասին փրկվում են և թաքնվում են արտասահմանում։

Տարիներ անց նրանք շարունակում են ապրել ԱՄՆ-ում։ Բելովի որդին ընկնում է դժվարությունների մեջ, և նրան շտապ անհրաժեշտ են մեծ գումարներ։ Նա հանկարծակի գտնում է փաստաթղթեր, որոնցում գրված է Ռուսաստանում գտնվող ունեցվածքի մասին, և որոշում է վաճառել այն, որպեսզի լուծի իր խնդիրները։ Հերոսը և նրա ընկերը գնում են Ռուսաստան և ընկնում են քրեական աշխարհի թակարդը։ Բացի այդ, հայրենիքում Իվանը վերջապես գտնում է իր սիրուն, բայց այստեղ նույնպես կա ճակատագրի կեղծիք՝ աղջիկը համարվում է անվտանգության աշխատողներից մեկի աղջիկը։

Դերերում խմբագրել

  • Իվան Մակարևիչ- Իվան Բելով
  • Եկատիրինա Գուսևա- Օլգա Բելովա
  • Ալեքսանդր Ինշակով- Ալեքսանդր Ինավովիչ
  • Կիրիլ Նագիև- Ֆիլ
  • Աննա Պոպովա- Լերա
  • Իգոր Ժիժիկին- Իգոր Վվեդենսկի
  • Վալերի Զալատուհին- Շվեդ
  • Յուրի Չուրսին- Բեսո
  • Նատալիա Գուսլիստայա- Քելլի Օլսեն
  • Ալեքսանդր Պետրուխին- Սերգեյ
  • Սվետլանա Ֆրոլովա- Գուլյա
  • Աննա Արշավա- պարուհի Նյու Յորքից
  • Սերգեյ Բադյուկ- Սերյոգա
  • Էլդար Չեչենով - Ալեքսանդր Բելով
  • Ալեքսանդր Վոստրիկով - Արսեն

Սաունդթրեք խմբագրել

  1. Ալեքսանդր Ինշակով - «Բրիգադա»
  2. Վասիլի Ֆիլատով
  3. Իգոր Մարին - «Parting Words»
  4. A’Studio feat. 3XL PRO - «Մեկ անգամ և ընդմիշտ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ↑ «Բրիգադա։ Ժառանգը» Film.ru կայքում
  2. ↑ Brigada: Naslednik (2012) — Release dates
  3. ↑ Սերգեյ Բեզրուկովի պաշտոնական էջը Արխիվացված 2016-04-19 Wayback Machine
  4. ↑ «Բրիգադա։ Ժառանգը»
  5. ↑ «Բրիգադա։ Ժառանգը»

Արտաքին հղումներ խմբագրել