Վադիմ Բրազովսկի

ֆուտբոլիստ
(Վերահղված է Բրազովսկի Վադիմից)

Վադիմ Միխայլովիչ Բրազովսկի (բելառուս․՝ Вадзім Міхайлавіч Бразоўскі, փետրվարի 1, 1968(1968-02-01), Նովոկուզնեցկ, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բելառուս նախկին ֆուտբոլիստ, մարզիչ։

Վադիմ Բրազովսկի
բելառուս․՝ Вадзім Бразоўскі
Անձնական տվյալներ
Ազգությունը բելառուս
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1968(1968-02-01) (56 տարեկան)
Ծննդավայր Նովոկուզնեցկ, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բելազ ? (?)
1992-1993 Բելառուս Տորպեդո (Ժոդինո) 42 (3)
1993-1995 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 73 (2)
1996 Լիտվա Վայրոգս 14 (0)
1996 Բելառուս Տորպեդո-Կադինո 12 (0)
1997 Բելառուս Տրանսմաշ 13 (0)
1997-1998 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 25 (0)
1999-2000 Բելառուս Տորպեդո (Ժոդինո) 43 (2)
2001 Բելառուս Գրանիտ (Միկաշեվիչի) 21 (0)
2002 Բելառուս ՄՏԶ-ՌԻՊՕ 4 (0)
Մարզչական կարիերա
2003-2004 Բելառուս Դարիդա դուբլ
2005-2007 Բելառուս Դարիդա օգնական
2006 Բելառուս Դարիդա պաշ.
2007 Բելառուս Դարիդա պաշ.
2008 Բելառուս Դարիդա
2009-20?? Բելառուս Կոմունալնիկ (Սլոնիմ) օգնական
2012 Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ դուբլ
2012 Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ
2013-մ.հ. Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ երիտ.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլ խաղալ սկսել է Մոզիրում, իսկ խորհրդային տարիներին խաղացել է Ժոդինոյի «Տորպեդո» ակումբում։ Հետո հանդես է եկել Բելառուսի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի տարբեր ակումբներում, որոշ ժամանակ խաղացել է Լատվիայում։ 1999 թվականին նա վերադարձել է «Տորպեդո», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Բելառուսի առաջին լիգայում։ Նա ավարտել է իր կարիերան 2002 թվականին «ՄՏԶ-ՌԻՊՕ» ակումբում։

Մարզչական կարիերա խմբագրել

2003 թվականից Վադիմ Բրազովսկին աշխատել է «Դարիդա» ակումբում։ Եղել է երկրորդ կազմի մարզիչ, երկրորդ մարզիչը, երկու անգամ կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները (2006 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր և 2007 թվականի հունիս)։ 2008 թվականի հունվարին նշանակվել է «Դարիդայի» գլխավոր մարզիչ։

2008 թվականին «Դարիդան», որ ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, վերջին տեղն է զբաղեցնում Բելառուսի առաջնությունում դադարեցնում իր գոյությունը, իսկ Բրազովսկին նախ տեղափոխվում է Սլոնիմի «Կոմունալնիկ», իսկ 2011 թվականին՝ Ժոդինոյի «Տորպեդո» ակումբ։

2012 թվականի մարտին Վադիմ Բրազովսկին գլխավորել է Ժոդինոյի երկրորդ կազմը, 2012 թվականի մայիսին՝ Սերգեյ Գուրենկոյի հրաժարականից հետո, նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար, իսկ հետագայում գլխավոր մարզիչ։ Սկզբում Բրազովսկու գլխավորությամբ «Տորպեդո-ԲԵԼԱԶ» ակումբը միավորներ է վաստակել, սակայն հետո հայտնվել է սանդղակի վերջին հորիզոնականում, իսկ 2012 թվականի նոյեմբերին (առաջնության ավարտից երկու տուր առաջ) Բրազովսկին ազատվել է պաշտոնից։

2013 թվականի հունվարից աշխատել է որպես «Տորպեդո-ԲԵԼԱԶ» ակումբի երիտասարդական բաժնի վարիչ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել