Բուրենինների եկամտաբեր տուն

Բուրենինների եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Бурениных), շենք Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի Նիժնյայա Կրասնոսելսկայա փողոցում, որը կառուցվել է 1915 թվականին ճարտարապետ Վյաչեսլավ Օլտարժևսկու նախագծով։ Որոշ աղբյուրներում շրջանառվում է նաև որպես վաճառական Սադոմովների եկամտաբեր տուն[2]։

Բուրենինների եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան և apartment building?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
ՎայրՆիժնյայա Կրասնոսելսկայա փողոց
ՓողոցՆիժնյայա Կրասնոսելսկայա փողոց (23)
Հիմնադրված է1915
ՃարտարապետՎյաչեսլավ Օլտարժևսկի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ըստ արխիվային փաստաթղթերի` տունը կառուցվել է Մ. Պ. և Պ. Բ. Բուրենինների պատվերով։ Մասնավորապես, 1915 թվականի «Ամբողջ Մոսկվան» տեղեկագրքում գրված է, որ 1408/143 հողակտորի 49-րդ տնատիրությունը պատկանել է Բուրենինին[3][4]։

Նկարագրություն խմբագրել

Սա բարձր եկամուտով բնակիչների համար նախատեսված ռացիոնալ արտ նովո ոճի եկամտաբեր տուն է, որը կառուցվել է 1915 թվականին։ Մոսկվայում անվանի ճարտարապետ Վ. Կ. Օլտարժևսկու նախագծով կառուցված երկու եկամտաբեր տներից մեկն է։

Աստիճանավոր պատվանդանների վրայի երկու համաչափ տպավորիչ էրկերները որոշում են շենքի անհատական դիմագիծը։ Օղագոտեվորված որմնասյուներով ձևավորված մուտքի վերևում տեղադրված է առյուծներով և ասպետական սաղավարտով հերալդիկ հորինվածք` սեփականատերերի ազնվական արժանապատվության նշանը[5]։ Որոշ հետազոտողներ նշում են, որ տան ճակատի ձևավորումը կատարված է Մոսկվայի համար հազվադեպ անգլիական «թյուդորական» գոթիկայի ոճով[6]։

Ներկա վիճակ խմբագրել

2000-ական թվականների վերջին տունը տարաբնակեցվել է։ Դրանից հետո տեղի է ունեցել մի քանի հրդեհ, որոնք, սակայն, էական վնաս չեն հասցրել։ Քաղաքի պաշտպանների բազմաթիվ դիմումներից հետո կատարվել է շինության կոնսերվացում։ Զուգահեռաբար ընթանում է շենքի` որպես հյուրանոց վերակառուցելու նախագծի մշակումը, ինչը կարող է հանգեցնել իսկության զգալի կորստին և նույնիսկ մասնակի քանդման։

2016 թվականի մայիսին «Արխնադզոր» հասարակական շարժման հայտով Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի (Մոսգորնասլեդիե) հրամանով շենքն ընդգրկվել է հայտնաբերված հուշարձանների ցանկում[5][7]։ 2018 թվականի հունվարին հանրային քննարկմանն է ներկայացվել Պետական պատմամշակութային փորձաքննության արձանագրությունը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ Департамента культурного наследия города Москвы № 522 от 11.07.2018
  2. 2012-07-20 17:36:00 Nicola architip 2012-07-20 17:36:00 Nicolawrote. «Москва. Доходный дом Садомовых». Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Просмотр документа - dlib.rsl.ru». dlib.rsl.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  4. «Старые карты городов России - от древних времен до наших дней». www.retromap.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  5. 5,0 5,1 «Красная Книга Архнадзора». redbook.archnadzor.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  6. Статья «Английская готика в центре Москвы», журнал «Московское наследие», № 23 за 2012 г.
  7. «О включении объекта, обладающего признаками объекта культурного наследия, расположенного по адресу: ул. Нижняя Красносельская, д.23, в перечень выявленных объектов культурного наследия города Москвы и об утверждении границ его территории, Приказ Мосгорнаследия от 31 мая 2016 года №398». docs.cntd.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  8. Департамент культурного наследия города Москвы (15.01.2018). «Акт ГИКЭ выявленного ОКН "Доходный дом М.П. и П.Б.Бурениных, 1915 г., архитектор В.К.Олтаржевский" по адресу: г. Москва, улица Нижняя Красносельская, дом 23». официальный сайт мэра Москвы. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.