Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրգ (այլ կիրառումներ)

Բուրգ, խորհրդանիշ։

Բուրգ

Նշանակություն խմբագրել

Երկրաչափական խորհրդակարգում, ինչպես եռանկյունին, հիմնարար և արարիչ խորհրդանշան է։ Եռանկյունին ունի մակերես առանց խորության, իսկ հարթությունից դուրս եռանկյունին միավորվելով չորրորդ չափման հետ, ստեղծում է ծավալ. այդ երկրաչափական մարմինը բուրգն է։ Բուրգը քառակի կրկնված եռանկյունին է՝ ուղղված դեպի երկինք։ Եռանկյունին գաղտնի մեկնաբանություններում համարվում է կրակի խորհրդանշան։ Այնպես որ, հնարավոր է Պլինիուսն ու հին աշխարհի շատ գրողներ ճիշտ էին. նրանք բուրգին նույնացնում էին ծիսական կառույցի հետ, քանզի այն եղել է ձեռնադրման տեղ, ուր հոգու բոցով սկզբնավորվելով բարձրանում էր Իսիդայի ՙծածկոցը՚։

Անվանում խմբագրել

Բառի ստուգաբանությունը Պլինիուս Ավագը կապում է հունարեն կրակ բառի հետ, որի խորհրդանշական իմաստը մեկ աստվածության հրի մեջ է։ Մեկ այլ մեկնությամբ ծագել է հնդեվրոպական նախալեզվի ՙբարձրանալ, բարձր՚ արմատից։ Հնդեվրոպական քաղաքները ոչ թե ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բուրգանման բարձունքներ, ուր մարդիկ ապաստանում էին։ Հայերեն բուրգ բառը կապվում է գոթերեն baurgs ՙքաղաք՚, ավեստայի լեզվի barez ՙբարձր՚ բառերի հետ։ Բուրգը (ինչպես թումբը) համարվում է Սուրբ լեռան նախօրինակը։ Բուրգե քառակուսին հիշեցնում է, որ իմաստնության տունը հիմնված է բնության անխախտ օրենքների վրա։ Բուրգի 3 հիմնական ՙսենյակները՚ հարաբերակցվում են սրտի, ուղեղի և հոգու կենտրոններով։ Բուրգի եռանկյունու ձևը կարծես նման է մարդկային մարմնի մեդիտացիոն վարժությունների ժամանակ ընդունած դիրքին։ Ինչպես մնացած կրոնական կառույցները, բուրգը ևս անավարտ է (միայն Աստված է կատարյալ)։

Պատմություն խմբագրել

Եգիպտացիները բուրգը զուգորդում են Հերմեսի հետ։ Այն կրոնական ծիսական տաճար է, առաջին կառույցը, որը համարվել է գիտության և արվեստի գաղտնիքների զետեղարան։ Այն միկրո և մակրո տիեզերքների ամբողջական խորհրդանշանն է։ Բուրգը վայր է ՙերկրորդ ծննդի համար՚, նրա մեջ իմաստնությունն ապրում է այնպես, ինչպես Աստված մարդկանց սրտերում։ Բալմոնտը գրում է. ՙԵս մտաբերում եմ այն բառերը, որոնք արդեն ասել եմ մի ժամանակ խոսելով մեքսիկական խորհրդակարգի մասին։ Բուրգի արևային ու երանելի ծագումն աներկբա է։ Երբ երեկոյի արևը, հատկապես ամպրոպից հետո իր ճառագայթներով ճեղքում է ամպերի հսկայական զանգվածը, երկնքում շատ պարզորոշ ու հստակ նկատվում է արևի սկավառակով ավարտվող բուրգի ուրվագիծը։ Բուրգը երկրից կրակային, ամպրոպային մտքերդ տանում է դեպի երկնքի բարձունքները, դեպի առավել հզորն ու վառը՚։ Բալմոնտն արևապաշտների երկրներում երկրպագվող բուրգը համարում է երկինք խոյացող շինարարական սաղմոս։

Աղբյուր խմբագրել

Գագիկ Մանասյանի Խորհրդանիշների հանրագիտարանից։