Բուսախեժեր
Բուսախեժ, բազմաշաքարներ կամ դրանց խառնուրդներ։ Անջատվում են մածուցիկ լուծույթների ձևով և պնդանում ապակենման զանգվածի ձևով՝ բույսերի հյուսվածքների մեխանիկական վնասվածքների կամ վարակիչ ախտահարումների ժամանակ։ Որոշ բուսախեժեր (արաբական, բալի) ստանում են նշանակալի քանակներով և օգտագործում են սննդի և դեղագործական արդյունաբերության, թղթի արտադրության մեջ, սոսինձների պատրաստման համար։ Հանածո բուսախեժ է նաև սաթը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Natural_gum_of_plum_tree_01.jpg/240px-Natural_gum_of_plum_tree_01.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |