Բույսերի անոթային հիվանդություններ

Բույսերի անոթային հիվանդություններ, բնութագրվում են ամբողջ բույսի կամ նրա առանձին մասերի ներքին օսմոտիկ ճնշման (տուրգոր) կորստով՝ բույսի անոթային համակարգի ֆունկցիաների խանգարման հետևանքով։

Նկարագրություն

խմբագրել

Պատճառներն են հողում խոնավության անբավարարությունը, արմատային համակարգի գործառնության խանգարումը, բույսերի հեղուկատար համակարգի խցանումը ֆիտոախտածին սնկերի սնկամարմիններով կամ մանրէների կուտակումներով, անոթներում փքվածքների (տիլերի) առաջացումը, բույսի հյուսվածքների վրա մակաբույծների թունավոր ներգործությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։