Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուլանըղ (այլ կիրառումներ)

Բուլանըղ , դաշտ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի միջին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է Բիթլիսի նահանգի Մուշի գավառի Բուլանըղի գավառակին։ Ունր եռանկյունու ձև։ Հյուսիս-արևմուտքից և հարավից սահմանափակված է Խամուրի և Բուլանըղի լեռնաշղթաներով, իսկ արևելքից՝ Բլեջանի լեռնահամակարգով։ Ունի արգավանդ և բերրի հողեր, որտեղ այլևայլ կուլտուրաների հետ մշակում էին հատկապես հացահատիկ, զբաղվում էին անասնաբպահությամբ։ Դաշտն ունի ջրի առատ պաշարներ։ Ոռոգման հիմնական աղբյուրը Արածանի գետն է իր վտակներով։ Մասնագետների կարծիքով համապատասխանում է ասուրա-ուրարտական աղբյուրներում հիշատակված Թումմե երկրամասին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 782 — 992 էջ։