Բոլիվիայի համընդհանուր ընտրություններ (2019)
Բոլիվիայի հերթական համընդհանուր ընտրություններ, տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 20-ին[1]։ Ընտրողներն ընտրել են պատգամավորների պալատի 130 անդամների և 36 սենատորների, ինչպես նաև քվեարկել են նախագահի և փոխնախագահի թեկնածուների համատեղ ցուցակի օգտին։
Բոլիվիայի համընդհանուր ընտրություններ (2019) | ||||
---|---|---|---|---|
հոկտեմբերի 20, 2019 | ||||
| ||||
Տեսակ | ընտրությունների խումբ | |||
| ||||
Նախորդ | 2014 Bolivian general election? | |||
| ||||
Հաջորդ | 2020 Bolivian general election? |
Ընտրությունների թափանցիկության և լեգիտիմության շուրջ վեճերը երկրում զանգվածային բողոքներ են առաջացրել այն բանից հետո, երբ գործող նախագահ Էվո Մորալեսը հաղթող է ճանաչվել ձայների 47,08%-ով։ Տարբերությունը ավելի քան 10%-ով, համեմատած իր մոտակա մրցակից Կառլոս Մեսայի հետ, թույլ տվեց հաղթող հայտարարել առանց քվեարկության երկրորդ փուլի[2][3]։
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերստուգում է անցկացրել, որի ընթացքում հայտնաբերվել են ընտրությունների բացահայտ մանիպուլյացիաներ և ընտրական հանձնաժողովների աշխատանքում զգալի խախտումներ, այդ թվում՝ տվյալների հետ կապված մանիպուլյացիաներ, ինչպես նաև գրառումների փոփոխությունն ու կեղծումը[4]։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունների աուդիտորական խումբը խորհուրդ է տվել անցկացնել նոր ընտրություններ և նշանակել նոր ընտրական հանձնաժողով։ Մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից, ինչպես նաև մի քանի արտասահմանյան երկրներից ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կոչերից հետո Մորալեսը, որը պարտավորվել է հետևել ԱՊԿ-ի աուդիտորական ստուգմանը, համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել այն ժամկետներում, որոնք շուտով կորոշվեն։
Նախապատմություն
խմբագրել2009 թվականի Սահմանադրության 168-րդ հոդվածը թույլ է տալիս նախագահին և փոխնախագահին վերընտրվելու համար առաջադրել իրենց թեկնածությունները միայն մեկ անգամ՝ սահմանափակելով ժամկետների քանակը մինչև երկուսը։ Իշխող Շարժում դեպի սոցիալիզմ կուսակցությունը ջանքեր է գործադրել այս հոդվածում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ։ Հանրաքվեն հաստատվել է 2015 թվականի սեպտեմբերի 26-ին Բոլիվիայի Բազմազգ Օրենսդիր ժողովի համատեղ նիստում՝ 112 դեմ 41 ձայներով[5][6]։ 757-րդ օրենքը, որով գումարվել էր փետրվարյան հանրաքվեն, ընդունվել է 113 կողմ, 43 դեմ ձայներով և հրապարակվել 2015 թվականի նոյեմբերի 5-ին։
Հանրաքվեն կայացել է 2016 թվականի փետրվարի 21-ին։ Առաջարկված ուղղումը մերժվել է 51,3% ձայների մեծամասնությամբ։ «Կողմ»-ի հաջող քվեարկությունը թույլ կտար նախագահ Էվո Մորալեսին և փոխնախագահ Ալվարո Գարսիա Լինյերին նոր ժամկետով առաջադրվել 2019 թվականին։ Սակայն Մորալեսն արդեն երեք անգամ ընտրվել է։ Առաջին անգամ՝ 2005 թվականին, ինչը հաշվի չի առնվում, քանի որ դա եղել է մինչև 2009 թվականի Սահմանադրության մեջ սահմանաչափի սահմանումը[7]։
Չնայած հանրաքվեի արդյունքին՝ երկրի Գերագույն դատարանը, վկայակոչելով մարդու իրավունքների մասին ամերիկյան կոնվենցիայի 23-րդ հոդվածը, մեկ տարուց ավելի անց՝ 2017 թվականի դեկտեմբերին, որոշում է կայացրել այն մասին, որ բոլոր պետական պաշտոնները ժամկետների սահմանափակում չեն ունենա, չնայած այն բանին, որ հաստատվել է Սահմանադրությունում։ Դա Մորալեսին թույլ է տվել առաջադրվել չորրորդ ժամկետով[8]։
Արդյունքներ
խմբագրելԿուսակցություն | Նախագահի թեկնածուներ | Ձայներ | % | Տեղեր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Պալատ | Սենատ | |||||||
Տեղեր | +/– | Տեղեր | +/– | |||||
Սոցիալիզմի շարժում | Էվո Մորալես | 2 889 359 | 47,08 | 67 | 21 | 21 | 4 | |
Քաղաքացիական համայնք | Կառլոս Մեսա | 2 240 920 | 36,51 | 50 | առաջին անգամ | 14 | առաջին անգամ | |
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն | Չի Հյոն Չունգ | 539 081 | 8,78 | 9 | 1 | 0 | 2 | |
Ժողովրդավարական հասարակական շարժում | Օսկար Օրտիս Անտելո | 260 316 | 4,24 | 4 | առաջին անգամ | 1 | առաջին անգամ | |
Երրորդ համակարգի շարժում | Ֆելիքս Պացի | 76 827 | 1,25 | 0 | 0 | 0 | 0 | |
Հեղափոխական ազգայնական շարժում | Վիրջինիա Լեմա | 42 334 | 0,69 | 0 | 0 | 0 | 0 | |
Բոլիվիայի գործողությունների ազգային կուսակցություն | Ռութ Նինա | 39 826 | 0,65 | 0 | 0 | 0 | 0 | |
Քաղաքացիական համերաշխության միասնություն | Վիկտոր Ուգո Կարդենաս | 25 283 | 0,41 | 0 | 0 | 0 | 0 | |
Հաղթանակի ճակատ | Իսրայել Ռոդրիկես | 23 725 | 0,39 | 0 | 0 | 0 | 0 | |
Փչացած քվեաթերթիկների թիվը | 322 844 | – | – | – | – | – | ||
Ընդամենը | 6 460 515 | 100 | 130 | 0 | 36 | 0 | ||
Գրանցվել է/մասնակցություն | 7 315 364 | 88,31 | – | – | – | – | ||
Աղբյուր՝ Cómputo Electoral |
Հետևանքներ
խմբագրելԸնտրությունների հաջորդ օրը ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են սկսվել քվեարկության արդյունքների ամփոփման ձգձգման դեմ։ Ձայների հաշվարկի դադարից հետո Էվո Մորալեսը անսպասելիորեն առաջատար է դարձել (մրցակցի 10%-ի տարբերությամբ)։ Իրենց հերթին ցուցարարները պահանջում են նախագահ Մորալեսի հրաժարականը։
2019 թվականի նոյեմբերի 10-ին Էվո Մորալեսը հրաժարական է տվել։ Նրա հետ միասին իրենց պաշտոնները լքել են կառավարության անդամներն ու խորհրդարանի երկու պալատների ղեկավարությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ В Боливии оглашены результаты президентских выборов
- ↑ Bolivia's Morales to call fresh election after OAS audit
- ↑ Bolivia election: Protests as Evo Morales officially declared winner
- ↑ Bolivia’s Morales agrees to new elections after OAS finds ‘manipulation’
- ↑ LA ALP SANCIONÓ LA LEY DE REFORMA PARCIAL DE LA CPE
- ↑ Bolivia passes law to allow Morales to run for fourth term
- ↑ «Consulta para habilitar a Evo está en marcha; el MAS 'se juega la vida'». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Evo for ever? Bolivia scraps term limits as critics blast 'coup' to keep Morales in power