Բոզլիի ջրամբար (անգլBosley Reservoir), լճային տիպի ջրամբար Մեծ Բրիտանիայի Չեշիրի երկրամասի Մեքլսֆիլդ շրջանում։ Սպասարկում է Մեքլսֆիլդի ջրանցքային համակարգը։ Ջրամբարի համար ջրի աղբյուր են հանդիսանում շրջապատող սարավանդերից, մասնավորապես 313 մ բարձրությամբ Բոզլիի բլրակից բխող առվակները։

Բոզլիի ջրամբար
Bosley Reservoir

Տեսարան ջրամբարի ափից
Երկիր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Ջրամբարը կառուցված է Բոզլիի վտակի հովտում։ Վտակի հոսքն հաստատուն պահելու նպատակով ջրամբարից կանոնավոր կերպով ջուր է բաց թողնվում։ Ջրի արտահոսքը սնուցում է թե՛ վտակը և թե՛ ջրամբարով անցնող 3,2-կիլոմետրրանոց սնող ջրանցքը։

1959 թվականին ջրամբարի ծավալը կազմել է 1670 մ3, սակայն անվտանգության տեսչական ստուգումից հետո որոշում է կայացվում ջրի մակարդակն իջեցնել 2,1 մետրով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Օքսենհեմ & Թըրնքլիֆ 1978