Աստվածատրյան Բոգդան Ներսեսի (ծնվել է 01.02.1937, Երևան), ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1985)[1]։

Բոգդան Աստվածատրյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտը (1953)։ 1961–73 թվականներին և 1990 թվականից՝ Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ գիտական կենտրոն) ագրոքիմիայի լաբորատորիայի վարիչ, փոխտնօրեն, 1973–86 թվականներին՝ տնօրեն։ 1987–90 թվականներին՝ Միավորված ազգերի կազմակերպության ատոմային էներգիայի միջազգային գործակալության ավագ խորհրդական։ Ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության հողերի հումուսի, ազոտի, ֆոսֆորի, կալիումի և միկրոտարրերի ռեժիմը և դրանց արդյունավետությունը ցանքատարածություններում։ Մշակել է Չեռնոբիլի վթարից հետո ռադիո նուկլիդներով աղտոտված հողերի իրացման տեխնոլոգիա, ինչպես նաև լեռնային էկոհամակարգերի երկրագործության հիմնահարցը։ Միջազգային ագրոէկոլոգիայի ակադեմիայի անդամ (1994)։ Միավորված ազգերի կազմակերպության արծաթե մեդալակիր (1989)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։