Բնիձորի Փոքր վանք, ավերված հայկական առաքելական վանական համալիր Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի տարածքում՝ Սպիտակաշեն գյուղատեղիի և Բնիձորի Մեծ վանքի միջև գտնվող անտառածածկ վայրում։ Ենթադրաբար կառուցվել է 16-17-րդ դարերում[1]։

Բնիձորի Փոքր վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՇահումյան, Մառնեուլի շրջան
ՏարածաշրջանՔվեմո Քարթլիի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ճարտարապետական ոճՀայկական
4.85 մ
Երկարություն8.50 մ
Լայնություն4.85 մ
ՇինանյութԿիսամշակ քար

Եկեղեցին միանավ շինություն է։ Միակ մուտքը բացված է հարավային կողմից։ Պատերի պահպանված առավելագույն բարձրությունը 2 մ է։ Պահպանվել է մեկ զույգ որմնասյուներ։ Կանգուն վիճակում եղած ժամանակ թաղը կանգնած է եղել թաղակիր կամարի վրա։ Եկեղեցին կառուցված է մեծ չափերի կիսամշակ քարերից և կրաշաղախով։ Ունի 8.50x4.85 մ արտաքին չափեր[1]։

Եկեղեցու շուրջ տարածված է գերեզմանոց, որտեղ առկա տապանաքարերը նման են մոտակա հնավայրերում պահպանված 17-րդ դարով թվագրվող գերեզմանաքարերին։ Տապանաքարերի շարքում հանդիպում են զարդանախշերով քարեր։ Այդպիսիններից են 145x55x26 սմ չափեր ունեցող ուղանկյունաձև շիրմաքարը, որի վրա պատկերված է մարդ, սափոր, դաշույններ և այլ առարկաներ, 170x57x25 սմ չափեր ունեցող շիրմաքարը, որի վրա ծիսական հագուստներով երկու անձի պատկերաքանդակներ են՝ շրջապատված խորհրդանշական այլ իրերի պատկերներով։ Գերեզմանաքարերը չունեն գրավոր արձանագրություններ[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Շուլավեր, Սանդուխտ Ասլանյան, [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], «Անտարես» հրատ., Երևան 2002թ. էջ 238, ISBN 99930-948-0-3» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.