Բնանկար։ Մախինջաուրի

Էդուարդ Իսաբեկյանի 1938 թվականին ստեղծած կտավ
(Վերահղված է Բնանկար: Մախինջաուրիից)

«Բնանկար։ Մախինջաուրի», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1938 թվականին արված աշխատանքը՝ ուսանողական տարիներին ստեղծված էտյուդը։

Բնանկար։ Մախինջաուրի
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1938
բարձրություն47 սանտիմետր
լայնություն40 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Իսաբեկյանը պատկերել է Վրաստանի բլրածածկ գեղատեսիլ հարթավայրը։ Կտավում արտահայտված է Իսաբեկյանի գեղարվեստական, կոմպոզիցիոն մտածողությունը, երիտասարդ նկարչի վստահ տիրապետումը գծային-գեղանկարչական ձևերին, փափուկ, պլաստիկ մոդելավորմանը, կերպարային ռիթմի դինամիկ զգացողությանն ու երաժշտական ընկալմանը[1]։

Նկարագրություն խմբագրել

Եռապլան կոմպոզիցիայի գծային լուծումն իրականացված է երեք հորիզոնական կորերով, որոնց հակադրված մարգերի հինգ շարքերի զուգահեռները ձգվում են հեռուն՝ կրկնելով տեղանքի հարթության ռելիեֆային կորությունը։ Թեյի մարգերում աշխատող կանանց ֆիգուրները միայն բնանկարի լրացում չեն։ Մարգերի միջին մասը ծածկող ծառի լայն ստվերը կտավի լուսաստվերային ողջ լուծման ամենամուգ գոտին է։ Առկա է դեպի խորքը (3-րդ պլան) աստիճանաբար զարգացող և «արագացող» դինամիզմ, ընդգծված թե՛ գծային, թե՛ ծավալային ռիթմով, վստահ վրձնահարվածների տեմպերամենտով, նաև` հեռավոր պլանի արևային լույսի ամենավառ հնչեղ ակորդով։

Աշխատանքն ունի Իսաբեկյանի վաղ շրջանին հատուկ գեղանկարչական պլաստիկ գամմա, դեռևս խուլ, թանգարանային մուգ գունային երանգներ, ձևի, ուրվագծի փափուկ, կորավուն մոդելավորում, որոշակիորեն դինամիկ հյութեղ վրձնահարվածներ։ Իսաբեկյանը հիշում է, որ Թբիլիսիի ակադեմիայում սովորելու տարիներին կատարած բնանկար էտյուդները շատ են եղել, սակայն միայն «Բնանկար։ Մախինջաուրի» աշխատանքն է պահպանվել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բնանկար. Մախինջաուրի. 1938, կտավ, յուղաներկ, 47×40 / Landscape. Makhinjauri | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Բնանկարը Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության մեջ | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել