Բճատում, բջատում, ընձյուղատում, արևածաղկի, բամբակենու, պոմիդորի, ծխախոտի, կաղամբի ու գազարի սերմնաբույսերի գլխավոր ցողունի տերևանութներից կամ եգիպտացորենի, սորգոյի ստորգետնյա թփակալման հանգույցներից աճող կողմնային ընձյուղների (բճաշվերի) հեռացումը։ Բճատում կիրառվում է պտուղների, սերմերի հասունացումն արագացնելու, բուսաբուծական արտադրանքի ապրանքային որակը բարձրացնելու նպատակով։ Բճաշվերի առաջացումը կախված է կլիմայական պայմաններից, բույսերի սորտային առանձնահատկություններից և աճեցողության ձևերից։ Այդ պատճառով բճատումը կատարվում է ոչ միշտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 457