HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլուր (այլ կիրառումներ)

Բլուր, բլուր (դամբանավայր, բնակատեղի) Հայաստանի Արմավիր քաղաքից հարավարևմուտք, Ջրաշեն գյուղի մոտ։ Ռուսական աղբյուրներում նշանակված է նաև Պլուր ձևով։ Այստեղ է գտնվել Հայաստանի հին Արմավիր քաղաքը։ Բլուրի հարաբերական բարձրությունը մոտ 150 մ է։ 1880-ական թվականներից բացված են և պեղվում են հին բերդի ավերակները։ Ի թիվս այլ հնությունների այստեղից և մերձակայքից գտնվել են ինը սեպագիր արձանագրություններ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 704 — 992 էջ։