Բլոկինգ–գեներատոր, տրանսֆորմատորային ուժեղ, դրական հետադարձ կապով, էլեկտրոնային մեկ լամպով (կամ մեկ տրանզիստորով) գեներատոր։ Բլոկինգ–գեներատորը տալիս է հզոր, կարճատև (0,05–25 մկվրկ) ու մեծ ամպլիտուդով (100 վայրկյանից ավելի լարում և մի քանի հարյուր հոսանք) իմպուլսներ։ Պարզագույն Բլոկինգ–գեներատորում (նկ․) հետադարձ կապի շղթա է ծառայում տրանսֆորմատորը (Տր), իմպուլսների կրկնման պարբերությունը որոշվում է դիմադրության (R) միջոցով կոնդենսատորի (C) լիցքաթափման ժամանակով, իսկ իմպուլսի տևողությունը՝ կոնդենսատորի լիցքավորման ժամանակով և տրանսֆորմատորի պարամետրերով։ Իմպուլսի ճակատի տևողությունը խիստ կախված է լամպի միջէլեկտրոդափն ունակություններից և Բլոկին-գեներատորը տիպային սխեմա է էլեկտրոնային լամպով (լ), բ․ տրանզիստորով (Տ), Rբ․ բեռնվածքի դիմադրություն, Տր․ հետադարձ կապի տրանսֆորմատոր, Դ․ կիսահաղորդչային դիոդ, Еш և ճկ․ անոդային և կոլեկտորային հոսանքների աղբյուրների լարումներ տրանսֆորմատորի միջփաթույթային փոխինդուկցիայից։ Բլոկինգ–գեներատորը ելքային իմպուլսը կարելի է վերցնել կաթոդին (անոդին) միացված փոքր դիմադրությունից կամ տրանսֆորմատորի երրորդային փաթույթից։ Բլոկինգ–գեներատորը հիմնական առավելություններն են․ կառուցվածքի պարզությունը, տատանումների սինխրոնացումն ու կայունացումը։ Լայնորեն կիրառվում է իմպուլսային տեխնիկայում, հեռուստատեսային և ռադիոլոկացիոն սփռող սարքերում, հաճախականության բաժանարարներում։

Մեխանիզմ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 455