Բլատինա, կարմիր գինու խաղողի տեսակ, հիմնականում աճեցվել է Բոսնիա և Հերցեգովինայի Հերցեգովինայի շրջանում։ Այն ունի ֆունկցիոնալ իգական ծաղիկ (ավտոստերջ), և այդ պատճառով այն մշտապես մշակվում է այլ տեսակների տնկադաշտերում, ինչպիսիք են Alicante bouschet-ը (Kambuša), Merlot-ը և Trnjak-ը, որը միաժամանակ փոշոտում է բլատինային։ Սերմնավորման ժամանակահատվածում անձրևի պատճառով կարող է ձախողվել պտուղներ տալը, արդյունքում այն կոչվում է praznobačva (դատարկ տակառ)։ Բլատինայից կարող է ստացվել 12-13.5% ալկոհոլով, 5-7 գ/լ ընդհանուր թթվայնությամբ, 25-32 գ/լ մզվածքով չոր կարմիր գինի։ Այն ունի մուգ սուտակի կարմիր գույն։

Բլատինա
Տեսակխաղողի սորտ

Հնեցվելով և′ չժանգոտվող պողպատից, և′ կաղնե տակառներում, բլատինան հաճախ ցուցադրում է հոտեր և համային տեսականի, որոնք համեմունքի և սուրճի վրա են հիմնված։ Երկար հնեցումը հանգեցնում է նաև չոր շոկոլադի բուրմունքների[1]։

Արտադրությունը կենտրոնացած է Մոստարի հարավում գտնվող Չիտլուկ, Մեջուգորյե, Լյուբուշկի և Չապլինա քաղաքների շրջակայքում[1]։

Մշակման տարածքներ խմբագրել

Բլատինան աճեցվում է գրեթե բացառապես Արևմտյան Հերցեգովինայում, ի տարբերություն Արևելյան Հերցեգովինայի, որն անբարենպաստ է բլատինի աճեցման համար։ Արևելյան Հերցեգովինայում հիմնականում մշակում են Vranac կարմի խաղողի սորտեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Miquel Hudin & Elia Varela Serra (2011), Vinologue Herzegovina, Vinologue, էջ 75, ISBN 978-0-9837718-1-4
  2. Raško Vlastelica, Dušan Jelić: A building block of Herzegovina Wine Report 2013. In: WINES of BALKANS, 14. November 2013. Արխիվացված 2015-03-18 Wayback Machine Abgerufen am 14. Oktober 2014

Արտաքին հղումներ խմբագրել