Բիսենտենարիո (մարզադաշտ)
Բիսենտենարիո մարզադաշտ (իսպ՝. Estadio San Juan del Bicentenario), մարզադաշտ Արգենտինայի Սան Խուան քաղաքում։ Գլխավորապես օգտագործվում է ֆուտբոլային պարապմունքներ ու խաղեր անցկացնելու նպատակով։ Համարվում է Սան Խուան քաղաքի Սան Մարտին ֆուտբոլային թիմի այսպես ասած՝ տնային մարզադաշտը։ Հանդիսատեսների համար նախատեսված նստատեղերի թիվը՝ 25 հազար 256։ Կառույցի շինարարության վրա ծախսվել է 86 միլիոն արգենտինական պեսո։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Սան Խուան |
Երկիր | Արգենտինա |
Հիմնադրված | 2011 |
Բացված | մարտի 16, 2011 |
Սեփականատեր | Սան Խուան |
Տարողություն | 25 286 |
Տնային թիմ | Club Atlético San Martín de San Juan? |
Estadio San Juan del Bicentenario Վիքիպահեստում |
Մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր կատարել Մայիսյան հեղափոխության 200-անյակի տոնակատարությունների օրերին՝ 2010 թվականի մայիսին, սակայն շինարարությունը ձգձգվեց, և բացումը տեղի ունեցավ հաջորդ տարվա մարտի 16-ին[1]։ Բացման խաղում Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցեց Վենեսուելայի ազգային թիմի հետ և հաղթանակ տարավ 4:1 խոշոր հաշվով։ Այդ նույն տարում մարզադաշտը հյուրընկալեց նաև Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի և քառորդ եզրափակիչի հանդիպումները։ 2012 և 2014 թվականների Արգենտինայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղերը նույնպես անցկացվեցին այստեղ։ Իսկ 2013 թվականին Բիսենտենարիոն այն երկու մարզադաշտերից մեկն էր, որտեղ կայացան Հարավային Ամերիկայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության խմբային փուլի հանդիպումները։ Այս մարզադաշտում վերջին շրջանում անցկացված կարևորագույն մրցախաղերից էր ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Արգենտինա-Կոլումբիա հանդիպումը, որտեղ արգենտինացիների հավաքականը հաղթանակ տարավ 3:0 հաշվով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (Ֆրանսերեն) L'Argentine réussit sa première Արխիվացված 2011-03-24 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- (Իսպաներեն) Stadium information Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- (Իսպաներեն) Stadium information
- View on Google Maps