Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (Միլլերովո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (այլ կիրառումներ)
Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (ռուս.՝ Церковь Пантелеимона Целителя), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Միլլերովոյի գործակալությանը[1]։
Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլլերովո և Ռոստովի մարզ |
Դավանանք | ուղղափառություն |
![]() | |
![]() | |
![]() | |
---|---|
![]() |
Եկեղեցու լուսանկարը |
![]() |
Տաճարի հոգևոր առաջնորդը |
Հասցե՝ 346130, Ռոստովի մարզ, Միլլերովսկի շրջան, քաղաք Միլլերովո, 3-րդ Ինտերնացիոնալի փողոց, 66։ Եկեղեցին գտնվում է քաղաքի վարչակազմի հատկացրած հին շենքում։
ՊատմությունԽմբագրել
Ժամանակակից տաճարի պատմությունը սկսվել է 1998 թվականի հուլիսին, երբ Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը օրհնեց նրա բացումը։ Ծխի ծննդյան օր դարձավ նույն թվականի օգոստոսի 9-ը, երբ մատուցվեց առաջին Սուրբ պատարագը։ Նույն՝ 1998 թվականին Սուրբ Պանտելեիմոնի ծխին կից հիմնադրվեց կիրակնօրյա դպրոց[2]։
Մեծ նահատակ և բժշկող Պանտելեիմոնի տաճարային սրբապատկերը պարունակում է նրա սուրբ մասունքների մի մասնիկը։ Եկեղեցում պահվում են նաև սրբազան Նիկողայոս Հրաշագործի, վերապատվելի Սերգի Ռադոնեժցու, երանելի Պավել Տագանրոգցու, բարեպաշտ Սիմեոն Վերխոտուրցու, սրբազան Ֆիլարետ Մոսկվացու (Դրոզդով), սրբազան Ֆեոֆանի, ճգնավոր Վիշենսկու և աստվածահաճո այլ սրբերի մասունքների մասնիկներ[3]։
Արքեպիսկոպոս Պանտելեիմոնի օրհնությամբ 2001 թվականի սեպտեմբերի 29-ին հանդիսավորությամբ կատարվել է Սուրբ Մեծ նահատակ բժշկող Պանտելեիմոնի պատվին նոր տաճարի հիմնարկեքը։ Հոգաբարձուների խորհրդի օգնությամբ սկսվել է շինարարությունը, որը ընթանում է դժվար և շարունակվում է մինչ օրս։ Կատարվում է դրամահավաք տաճարի կառուցման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Миллерово. Церковь Пантелеимона Целителя.
- ↑ «История прихода»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-19-ին։ Վերցված է 2017-11-06
- ↑ «Святыни храма»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-22-ին։ Վերցված է 2017-11-06
- ↑ Духовенство