Բժշկական գիտական տեղեկատու

պարբերական

«Բժշկական գիտական տեղեկատու», բժշկագիտական եռամսյա հանդես։ ՀԽՍՀ ԱՆ բժշկագիտական խորհրդի պաշտոնաթերթ։

Բժշկական գիտական տեղեկատու
Տեսակպարբերական
Լեզուհայերեն, ռուսերեն և անգլերեն
Հիմնադրվել է1965
ԳրասենյակԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել է1969

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1965-1969 թվականներին Երևանում (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։ Խմբագիր՝ Անդրանիկ Մեհրաբյան։

Ներկայացրել է բժշկագիտության և տեխնիկայի նվաճումները, նպաստել դրանց ներդրմանը։ Տպագրել է համառոտ ծանոթագրություններ Հայաստանի, ԽՍՀՄ-ի և արտերկրի բժշկական պարբերականներում հրապարակված առանձին մասնագիտությունների վերաբերող հոդվածների, ԳՀ աշխատանքների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։