Բժշկական բյուլետեն

գիտահանրամատչելի բժշկական կիսամսյա թերթ

«Բժշկական բյուլետեն», գիտահանրամատչելի բժշկական կիսամսյա թերթ։

Բժշկական բյուլետեն
Տեսակթերթ

Երևանի Սանլուս տան հրատարակություն։

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1958–1991 թվականին Երևանում։

Խմբագիրներ՝ Նիկոլայ Ավագյան, Վ. Ցականյան։

Տպագրել է հանրամատչելի զրույցներ մարդու անատոմիայի, կենսաբանական առանձնահատկությունների, անձնահատուկ հիգիենայի, հղի կանանց ռեժիմի, նորածինների խնամքի, նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման, ախտորոշման, կանխարգելման և բուժման միջոցների մասին։

Լուսաբանել է բժշկագիտության, դեղագործության նորությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։