Բերթա Բորոնդա (օրիորդական ազգանուն՝ Զեթլ, մայիսի 14, 1877(1877-05-14) - հունվարի 18, 1950(1950-01-18)) ամերիկուհի, որ 1907 թվականին վտանգավոր ածելիով կտրել է իր ամուսնու առնանդամը, և դատապարտվել է նրան խեղանդամ դարձնելու համար[Ն 1]։ Բերթան փախել է հանցագործության վայրից, բայց հաջորդ օրը բռնվել է, դատվել, դատապարտվել և բանտարկվել Սան Քվենտին քրեակատարողական հիմնարկում։

Բերթա Բորոնդա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1877(1877-05-14)
Մահացել էհունվարի 18, 1950(1950-01-18) (72 տարեկան)

Հանցագործություն խմբագրել

Զոհը եղել է Բերտա Բորոնդայի ամուսինը՝ Ֆրենկ Բորոնդան. Սան Խոսեի հրշեջ ծառայության թիվ 1 քիմիական շարժիչի կապիտան[4]։ Ուրբաթ օրը՝ 1907 թվականի մայիսի 30-ին, Բերտան պնդել է, որ ամուսինը՝ Ֆրենկը մարմնավաճառների է այցելել[3]։ Կեսգիշերից անմիջապես հետո նա անկողնում ածելիով կտրել է ամուսնու առնանդամը[5]։ Ֆրենկը կարողացել է գնալ հրշեջ կայան, որը գտնվում էր իր տան հարևանությամբ, այնուհետև հիվանդանոց և բժշկական օգնություն ստացել[6]։

Ձերբակալություն խմբագրել

Բերտա Բորոնդային ձերբակալել են ենթարկել ծպտված վիճակում՝ տղամարդու հագուստով, հեծանիվով փախչելու ժամանակ[5][7]։ Ոստիկանությունը նրան հայտնաբերել է հանցագործությունից 24 ժամ անց[8]։ Բերման ենթարկվելուց հետո Բորոնդան ընդունել է իր հանցանքը, բայց չի զղջացել[6]։

Թերթերիի հաղորդումները նրբանկատորեն են արտահայտվել և ոչ մանրամասն՝ «Նա ածելիով հարվածել է ամուսնուն, այնուհետև գնացել է եղբորորդու սենյակ և պարզապես ասել. Ֆրանկը վնասել է իրեն»[7]։

Հունիսի 1-ին Ֆրենկ Բորոնդան՝ Կարմիր Խաչի հիվանդանոցային մահճակալին գամված, բողոք է ներկայացրել դատավոր Բրաունին։ Բերթա Բորոնդային մեղադրել են ֆիզիկական վնաս հասցնելու մեջ[6]՝ հանցագործություն, որը պատժվում է մինչև 14 տարի ազատազրկմամբ։ Համաձայն ԱՄՆ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի. «Յուրաքանչյուր անձ, ով ապօրինի և չարամտորեն մարդուն զրկում է իր մարմնի որևէ անդամից կամ դարձնում այն անպիտան, կտրում կամ հաշմանդամացնում է. լեզուն, քիթը, ականջը կամ շրթունքը մեղավոր է խեղանդամության մեջ»[6][9]։

Բերտա Բորոնդայի համար 10,000 ԱՄՆ դոլար գրավ են վճարել` 291,819,15 ԱՄՆ դոլար 2021 թվականի հաշվարկով[4][10]։

Դատավարություն խմբագրել

Մեղադրանք խմբագրել

Պարոն Բորոնդան դատավարության ժամանակ ցուցմունք է տվել, որ ինքը և իր կինը այցելել են Սան Խոսե թատրոն, և որ հարձակումն անհիմն է եղել[3]։ Նա պնդել է, որ նա սիրահարված է և նախքան հարձակումը կնոջը հրավիրել է իր անկողին[11]։ Մեղադրող կողմի տեսությունն այն էր, որ սա կանխամտածված ծրագրված հարձակում էր՝ օգտագործելով խանդի տեսարանը[11]։

Պաշտպանություն խմբագրել

Բորոնդան մի քանի պաշտպանություն ուներ, որոնցում գլխավորն այն էր, որ նա իսպառ չէր խոսում հիշյալ գիշերվա մասին[3]։ Նա պնդել է, որ կատաղել է ամուսնու վրա, և երկուսն էլ վիճել են, քանի որ նա կարծում էր, որ նա պատրաստվում է լքել իրեն։ Նա խոստովանել է, որ խեղել է ամուսնուն, բայց չի ափսոսում։ Ինչպես ասվում է Santa Cruz Sentinel- ում, «Նրա միակ արդարացումն այն է, որ նա ցանկանում էր վրեժ լուծել Բորոնդայից, որը, ըստ նրա, մտադիր էր լքել իրեն և մեկնել Մեքսիկա»[9]։ Մեկ այլ պաշտպանություն այն էր, որ պարոն Բորոնդան «ստոր խնդրանք» էր ներկայացրել[11]։

Դատավարության ժամանակ նա կանգ է առել պաշտպանության ծայրահեղ խանդից «էմոցիոնալ խելագարության» վարկածի վրա։ Նա հանդես է եկել ի պաշտպանություն իրեն և բացատրել, թե ինչու է դեպքից հետո տղամարդու պես հագնվել, երբ փախել է[9]։ Նա ասել է, որ ամուսինը երկու շաբաթով գնացել է տնից. և այդ ժամանակ նա հաճախ հագել է իր եղբոր հագուստը և լրտեսել էր իր ամուսնուն[11]։

Դատավճիռ խմբագրել

Երդվյալ ատենակալները երկու ժամ խորհրդակցել են նրան դատապարտելուց առաջ[3][11]։ Բորոնդան դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, բայց ընդամենը երկու տարի է անցկացրել բանտում և ազատվել է 1909 թվականի դեկտեմբերի 20-ին[5]։

Անձնական կյանք խմբագրել

Բերթա Զեթլը ծնվել է 1877 թվականին Մինեսոտայում գերմանացի ներգաղթյալների ընտանիքում։ Նա 1901 թվականին ամուսնացել է մեքսիկական ծագմամբ ամերիկացի Ֆրենկ Բորոնդայի հետ (ծնված Մարիո Նարցիսո Բորոնդա 1863 թվականին)[5]։ Նա Սան Խոսեի հրշեջ վարչության կապիտան էր։ Դեպքից հետո Բերթան և Ֆրենկ Բորոնդաները ամուսնալուծվեցին։ Եվ Ֆրենկը, և Բերթան հետագայում նորից են ամուսնացել։ Բերտան ամուսնացել է Ալեքսանդր Պատերսոնի հետ 1921 թվականին։ Այնուամենայնիվ, երկուսն էլ ի վերջո ամուսնալուծվել են[5]։

Բերթա Բորոնդայի աճյունը ամփոփված է Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի Գալվարի կաթոլիկական գերեզմանատանը։

Նշումներ խմբագրել

  1. Վնասվածքի ստույգ չափը վիճելի է։ Ոմանք ենթադրում են, որ կտրվածք է եղել. մյուսներն ասում են՝ անդամահատում[1][2]։ «Այնուհետև, 1940-ականներին, դատարանի բազմաթիվ վերաքննություններից մեկի ժամանակ, Քլայդ Արբաքլին կանչել են ստուգման։ Քլայդին ցույց են տվել մի պահարան, որը պարունակում էր անցյալ դատավարությունների ցուցանմուշներ։ Նշված ցուցանմուշը ապակյա տարա էր, որտեղ ֆորմալդեհիդով պահպանված հին սալորաչրի չափ կտրված օրգան էր, այն ամենը, ինչ մնացել էր Ֆրենկ Բարոնդայի հայտնի փորձությունից»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bobbitt's Amputation Case Similar to a 1907 Account». Orlando Sentinel. San Jose Mercury News. 1993 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «Bertha's Razor». Captured and Exposed: Tales from the Annals of Crime. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 McKay, Leonard (2006 թ․ մարտի 6). «The Baronda Mayhem Trial». sanjoseinside.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «Says Wife Attacked him With a Razor». Oakland Tribune. 1907 թ․ հունիսի 2. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Rubboli, Matteo (2019 թ․ հունվարի 27). «The Reporting Photos of Bertha Boronda after she cut the penis to her husband». vanillamagazine.it. VANILLA MAGAZINE. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Husband Charges Wife with Mayhem». Santa Cruz Sentinel. 1907 թ․ հունիսի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 «Bertha's Razor». Captured and Exposed: Tales from the Annals of Crime. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «Mugshots of Bertha Boronda, the Woman Who Was Arrested for Cutting Off Her Husband's Penis With a Razor in 1907». vintag.es. Vintage everyday. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 Zim (2017 թ․ օգոստոսի 4). «Mug Shots: Bertha Boronda». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «$10,000 in 1907 is worth $291,819.15 today». Inflation calculator. Alioth LLC. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Berha Boronda The Duelling Arena

Արտաքին հղումներ խմբագրել