Բաց հաշիվ (անգլ.՝ open account), վաճառողի և գնորդի միջև հաշվարկային հարաբերությունների ձև, որի ժամանակ վաճառողը բեռնում է ապրանքը գնորդի հասցեով և նրան ուղարկում ապրանքակարգադիր փաստաթղթերը՝ պարտքի գումարը գրանցելով հաշվի դեբետը, որ նա բացել է գնորդի անունով։ Գնորդը մարում է պարտքը կանոնավոր կերպով՝ պայմանագրում սահմանված ժամկետին (խոշոր ապրանքախմբերի համար հաշվարկը կարող է կատարվել որոշակի ժամանակում, սովորաբար 1-3 ամսում)։

Աղբյուրներ խմբագրել

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ