Բացատրական լրագրություն

Բացատրական լրագրություն (անգլ.՝ explanatory journalism), լրագրության տեսակ, որը ուղղված է բացատրելու ընթացիկ իրադարձությունները կամ փաստերը ավելի հեշտ միջոցներով՝ լեզվով, հասանելի յուրաքանչյուրին, նույնիսկ ամենաանպատրաստ ընթերցողին։ Բացատրական լրագրության ժանրի հոդվածները կարող են կազմվել տարբեր ձևերով. հարց-պատասխանի ձևով, «քարտերի», ինֆոգրաֆիկայի, կարող են ուղեկցվել լուսանկարներով և տեսանյութերով։ Այս տեսակում տեքստը դիտավորյալ պարզվեցվում է, տերմինները փոխարինվում են ավելի պարզ բառերով։

Պատմություն խմբագրել

Չնայած նրան, որ մասնագետները պնդում են, որ ժուռնալիստիկան իր ծագման պահից ի վեր կատարել է նաև բացատրական ֆունկցիա, այս ժանրի սկիզբը ընդհանուր առմամբ ընդունված է 1980-ական թվականները, երբ The St. Petersburg Times ամսագրի խմբագիր Ջին Փաթերսոնը սկսեց ելույթ ունենալ «բացատրական ժուռնալիստիկայի» համար։ Նա հույս ուներ, որ ժամանակակից գիտական, տնտեսական, քաղաքական և այլ խնդիրների համար պետք է լրագրողների նոր տեսակ, որոնք ավելի շուտ կլինեն ուսուցիչներ, քան գրողներ և կօգնեն ընթերցողին հասկանալ, թե ինչու են այս կամ այն փաստը կամ իրադարձությունը ուշադրության արժանի։ Փաթերսոնը նոր մոտեցումը անվանել է «բացատրական ժուռնալիստիկա»[1]։ Իսկ արդեն 1985 թվականին Փուլիտցերովական մրցանակաբաշխության շրջանակներում նոր անվանակարգ հայտնվեց՝ բացատրական ժուռնալիստիկայի համար[2] («Explanatory journalism», 1998 թ.-ից՝ «Explanatory reporting»): 1984 թվականին Ջին Փաթերսոնի հետևորդը՝ Ռոյ Փիթեր Քլարկը հրատարակել է ակնարկ՝ գրված Washington Journalism Review «Making Hard Facts Easy Reading»-ի[3] համար, ըստ էության, դառնալով առաջինը բացատրական լրագրությունում։ Հետագայում բազմաթիվ թերթերում և ամսագրերում հայտնվել են հոդվածներ՝ գրված այդ ժանրում, օգտագործելով գրաֆիկա, դիագրամներ և լուսանկարներ, որպեսզի թեման ավելի հասկանալի լինի ընթերցողին։

Ներկա ժամանակ խմբագրել

Բացատրական լրագրության զարգացման նոր կծիկը սկսվել է 2014 թվականի գարնանը, երբ Էզրա Քլայնը (անգլ. Ezra Klein), Washington Post ամսագրի նախկին խմբագիրը ստեղծեց Vox.com կայք էջը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ տեղեկատվական համացանցային էջերից ամենահայտնիներից մեկը։ Բազմաթիվ լրագրողներ, այդ թվում նաև Դևիդ Լեոնհարդտը՝ Upshot-ի հիմնադիրը, կարծում են[4], որ Vox.com-ի և նմանատիպ այլ ծրագրերի հայտնվելը կապված է այն բանի հետ, որ համացանցում ազատ մուտք կա մի շարք տվյալներ, որոնք ոչ միայն չեն բացատրում իրավիճակը, այլև ավելի են շփոթեցնում ընթերցողին։ Այդ կերպ, անհրաժեշտություն դարձավ պաշարներ ստեղծելը, որոնք կարող էին պարզություն մտցնել և պարզ լեզվով բացատրել կատարվող իրադարձությունները։
Ընդհանուր առմամբ բացատրական լրագրությունը կախված չէ հրապարակման ձևաչափից, քանի որ որպես բովանդակության մատուցման ձև կարող է այն օգտագործվել, որպես տեղական հրատարակություն, նախատեսված բավական փոքր տեղական լսարանների համար, ինչպես նաև ազգային/դաշնային՝ հավաքելով զգալիորեն ավելի մեծ ընթերցող[5]։

«Հին» և «նոր» բացատրական լրագրություն խմբագրել

1980-ական թվականների բացատրական լրագրության և ներկա ժամանակի ընկալման միջև կա մեծ տարբերություն։ Եթե 1980-ական թվականներին բացատրական լրագրությունը ավելի շատ ժանր էր, որը ենթադրում էր փաստերի խորը հետազոտում, ապա մեր օրերում բացատրական լրագրություն ասելով հասկանում են նյութի մատուցման ձևաչափ։ Պարզությունը ընկալման համար նման ձևաչափի հիմնական յուրահատկություն է։ Ռոյ Փիթեր Քլարկը, օրինակ, խոսում է այն մասին, որ բացատրական լրագրության նոր բանաձևը տարբերում է առաջին հերթին՝ մեծ ծավալ և տեսողականության մեծ դեր[6]։ Բացի ձևաչափից, «հին» և «նոր» բացատրական լրագրությունը տարրբերում է նաև աղբյուրները։ «Հին» բացատրական լրագրությունը հոդված է՝ տպագիր մամուլում, «նոր»-ը՝ համացանցային ծրագրեր։

Համացանցային հիմնական աղբյուրներ խմբագրել

Ամերիկյան նորությունների կայք, ղեկավարվում է Vox Media-ի կողմից։ Այն հիմնադրել է Էզրո Քլայնը և թողարկվել է 2014 թվականի ապրիլին։ Հիմնական մասնակիցներն են՝ Մեթյու Իգլեսիասը, Դիլան Մետյուզը և Մելիսսա Բելը։ Նրա յուրահատկությունն է «քարտերի» կրկնակի օգտագործումը, որը պարունակում է համատեքստ և հիմնական հասկացություններ՝ կապված հոդվածի թեմայի հետ։

NYT-ի շրջանակներում իրականացվող ծրագիր, ստեղծված բրիտանական ղեկավար թերթի նախկին ղեկավարի՝ Դևիդ Լեոնհարդտի կողմից, մասնագիտացվում է տեսողական տվյալների վրա։ Գլխավոր հակառակորդն է Vox.com-ը։

Ռուսալեզու համացանցային ամսագիր, որը մասնագիտացվում է տեխնոլոգիաների դերը ժամանակակից հասարակությունում բացատրելու մեջ, թողարկվել է 2013 թվականին։ APPARAT.CC-ի հոդվածների տեքստերում ներառված է նաև լրացուցիչ տեղեկություն։

Lenta.ru-ի նախկին խմբի ծրագիրը դիրքորոշվել է որպես անկախ տեղեկատվության կայք, որը նախընտրում է «փաստի լրագրությունը», այլ ոչ թե սուբյեկտիվ կարծիքը։ Չի համարվում «բացատրական լրագրության» ներկայացուցիչ, միայն թե օգտագործում է «քարտեր», որպեսզի բացատրի իրադարձությունները և բացահայտնի համատեքստը։

Տեղեկատվական ծրագիր, ուղղված գործարար համայնքի վրա, հրատարակում է «ստեղծագործական եւ մտավորական լրագրություն»։ Օգտագործում է հատուկ Chartbuilder ձեռագիրը, որը թույլ է տալիս արագ ստեղծել գրաֆիկա և դիագրամներ՝ արդյունքում պարզվեցվում է բարդ տվյալների ընկալումը։

Հիմնական բնութագրեր խմբագրել

  • ավելորդ կամ ոչ կարևոր տեղեկության բացակայություն,
  • մեկ անգամ պատվում է միայն մեկ բարդ պատմություն,
  • տերմիների թարգմանություն ընթերցողին հասկանալի լեզվով,
  • համեմասնությունների և համեմատությունների օգտագործում,
  • պարզ նախադասություններ,
  • թվեր և այլ տվյալներ,
  • ավելի շատ տեսանելիացում,
  • փաստերի ցանկ, իրադարձությունների ժամանակագրություն։

Քննադատություն խմբագրել

Առաջին հերթին, կասկածի տակ է դրվում բացատրական լրագրության ժանրի գոյությունը։ Բացատրական գործառույթը լրագրողական յուրաքանչյուր հոդվածի հիմնական գործառույթներից մեկն է։

Կասկածի պատճառ է նաև հոդվածների օբեյկտիվությունը։ Բացատրական լրագրությունում հոդվածները գրվում են հեղինակային դիրքից, համապատասխանաբար, պարունակում են հեղինակի անձնական կարծիքը։

Կասկածի է ենթարկվում նաև հետազոտությունների բազան։ Ալբերտո Քայրոն «Լրագրությանը պետք են տվյալների համապատասխան չափանիշներ» հոդվածում հայտարարում է, որ հոդվածների կամ «քարտերի» տեղեկության ընտրությունը կատարվում է շատ մասնակիորեն, և եզրակացությունները, որոնց հանգում են հեղինակները, չի համապատասխանում իրականությանը[7]։ Հեղինակը կարծում է, որ իրական բացատրական լրագրությունը պահանջում է շատ ժամանակ և նշանակում է, որ պետք է լինի լուրջ հետազոտություն։

Ֆիլիպ Կոլեսնիկը «Ամեն ինչը, ինչ դուք ցանկանում էիք իմանալ բացատրական լրագրության մասին» հոդվածում պնդում է, որ հաճախ հոդվածները և «քարտերը» Vox.com կայքում բավականին մակերեսային են և չեն տալիս իրավիճակի ամբողջական ըմբռնում[8]։ Օմ Մալիկը հայտնում է, որ բացատրական լրագրությունը ընթերցողի մոտ չի առաջացնում զգացմունքային պատասխան, որը, ըստ նրա համարվում է «վատ նորություն»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել