Բարի լուր

հայ ավետարանականների երկշաբաթաթերթ

«Բարի լուր», հայ ավետարանականների երկշաբաթաթերթ։

Բարի լուր
Տեսակպարբերական
Հիմնադրվել է1906
Հրատարակման վայրԲաքու

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1906–1917 թվականներին Բաքվում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Պատվական Թառայանց։ Տպագրել է հատվածներ Աստվածաշնչից, ավետարանական թեմաներով (հիմնականում՝ թարգմանություն) պատմվածքներ, բանաստեղծություններ, մանկական զրույցներ։ Փորձել է մերձեցման եզրեր գտնել Հայ առաքելական եկեղեցու հետ։

Լուրերի բաժնում հիմնականում ներկայացրել է եվրոպացի միսիոներների աշխատանքն Ասիայում և Աֆրիկայում՝ շրջանցելով հայկական կյանքի իրադարձությունները, հայոց ազգային, կրթամշակութային և քաղաքական գործունեությունը։ Առաջընթացի միակ ուղին համարել է կրոնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։